Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Համբուրգում բողոքների ժամանակ առնվազն 130 ոստիկան Է տուժել

Համբուրգում բողոքների ժամանակ առնվազն 130 ոստիկան Է տուժել
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համբուրգի, որտեղ այս օրերին տեղի Է ունենում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը, փողոցներում բողոքավորների հետ ընդհարումների ընթացքում վիրավորված ոստիկանների թիվը հուլիսի 7-ի առավոտյան հասել Է 130-ի, կարգի 37 խախտողներ ձերբակալված են, հաղորդել Է Welt թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ ոստիկանությունը ՌԻԱ Նովոստիին հայտարարել Էր 111 վիրավոր ոստիկանների մասին:

Հրատարակության տվյալներով՝ ոստիկաններից մեկի վրա պայթակ Է ընկել, նա ստացել Է մարմնի ընդարձակ մասի եւ ցանցաթաղանթի այրվածքներ: Բոլոր տուժած ոստիկաններից 12-ն ի վիճակի չի շարունակելու ծառայությունը:

Համբուրգում գործում են կազմակերպված ագրեսիվ խմբեր, դրանք փորձում են ճեղքել-անցնել Միջազգային առեւտրական կենտրոնի շենք, որտեղ տեղի Է ունենում G20-ի գագաթնաժողովը: Հարձակումներ են կատարվել մի քանի ոստիկանական ավտոմոբիլների վրա, ծառայական ուղղաթիռ Է գնդակոծվել ազդանշանային հրթիռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]