Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պետբյուջե մուտքագրվել են զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման 2,3 մլրդ  դրամ վճարներ 

Պետբյուջե մուտքագրվել են զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված 
վնասների հատուցման 2,3 մլրդ  դրամ վճարներ 

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական բյուջե 2017 թվականին հունվար-մայիսի ընթացքում մուտքագրվել են 10.6 մլրդ դրամ այլ հարկեր` կազմելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 2.3%-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հունվար-մայիսի ՀՀ պետական բյուջեի հաշվետվությունը, մասնավորապես` 2.8 մլրդ դրամ են կազմել ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները, 2.5 մլրդ դրամ` արտոնագրային վճարները, 2.3 մլրդ դրամ՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված դրոշմանիշային վճարները, շուրջ 1.5 մլրդ դրամ` ճանապարհային վճարները, 655.5 մլն դրամ` հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցները, 394.3 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 250 մլն դրամ` հարկային օրենսդրության խախտման համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տուգանքները:

Նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ այլ հարկերի փաստացի ցուցանիշն աճել է 17.4%-ով կամ 1.6 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով 2017 թվականի հունվարի 1-ից դրոշմանիշային վճարների սահմանմամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]