Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալը Թեհրանում մասնակցել է  միջազգային համաժողովի


ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը հուլիսի 3-5 Թեհրանում մասնակցեց «Ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքար. մարտահրավերներ և գործնական լուծումներ» խորագիրը կրող միջազգային համաժողովին, որը կազմակերպված էր ՄԱԿ-ի և ԻԻՀ կառավարության կողմից: Համաժողովին հրավիրված էին մասնակցելու 43 երկրների ներկայացուցիչներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: 

Համաժողովի բացման արարողությանը ելույթներով հանդես եկան ԻԻՀ Նախագահ Հասան Ռոհանին, ԻԻՀ նախագահի տեղակալ, բնապահպանության կազմակերպության նախագահ Մասումե Էբթեքարը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնական Հաոլինգ Խուն: 

Համաժողովի բացման արարողությունից հետո պատվիրակությունների ներկայացուցիչների միջև տեղի ունեցան քննարկումներ, որի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը հանդիպումներ ունեցավ ԻԻՀ նախագահի տեղակալ, բնապահպանության կազմակերպության նախագահ Մասումե Էբթեքարի, ԻԻՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Ալի Ռեզա Դաեմիի և ՄԱԿ-ի բնապահպանության ծրագրի ղեկավար Էրիկ Սոլհեյմի հետ: 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ