Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱԺ-ն հաստատեց 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը

ԱԺ-ն հաստատեց 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը հաստատեց ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ 2016թ, պետական բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին հարցին կողմ քվեարկեց 53, դեմ՝ 22, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ «Ելք» դաշինքը դեմ է բյուջեի կատարման հաշվետվությանը, սակայն առաջարկեց, որպեսզի ընդդիմությունը չմասնակցի քվեարկությանը, քանի որ խորհրդարանական մեծամասնության ձայները բավարար չեն հաշվետվությունը հաստատելու համար: «Մենք առաջարկում ենք, որ ընդդիմադիր ուժերը քվեարկությանը չմասնակցեն, որովհետև մեծամասնության պատգամավորների ձայներն այս պահին բավարար չեն»,- ասաց Փաշինյանը:

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նա ընդգծեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ է բյուջեի կատարման հաշվետվությանը, իր դիրքորոշումն արտահայտել է, և քվեարկությանը չմասնակցելու հիմքեր իրենք չեն տեսնում:

Քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր, որ քվեարկությանը մասնակցեր պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]