Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Պուտինի և Թրամփի առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ի առավոտյան

Պուտինի և Թրամփի առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ի առավոտյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփն առաջին անգամ կհանդիպեն հուլիսի 7-ի առավոտյան: Երկու երկրների ղեկավարները կմասնակցեն «մեծ քսանյակի» գագաթնաժողովին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, համաձայն միջոցառման օրակարգի, «քսանյակի» առաջնորդների հանդիպումը տեղի կունենա Համբուրգի ժամանակով 10:00-ին: Գագաթնաժողովի տանտիրուհին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, կողջունի G20-ի առաջնորդներին Համբուրգի Կոնգրես-կենտրոնում, որտեղ տեղի կունենան գագաթնաժողովի հիմնական միջոցառումները: 

Պետությունների նախագահներն ու կառավարությունների ղեկավարները հերթականությամբ կժամանեն կենտրոն և ողջունելով կանցլերին՝ կսպասեն մյուսներին սրահներից մեկում:

Հենց այդ ժամանակ էլ կարող է տեղի ունենալ Պուտինի ու Թրամփի առաջին հանդիպումը: Երկու նախագահները, ինչպես և նախատեսվում է, կմասնակցեն լսմանը, որը նվիրված կլինի ահաբեկչության դեմ պայքարին:  

Նույն օրն ավելի ուշ Պուտինը և Թրամփը կունենան առանձին լիարժեք հանդիպում: Երկու երկրների նախագահները կտեղակայվեն նույն Կոնգրես-կենտրոնում, սակայն կտեղափոխվեն այլ սրահ:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]