Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մերկելը մտադիր չէ Պուտինի ու Թրամփի միջև միջնորդ լինել

Մերկելը մտադիր չէ Պուտինի ու Թրամփի միջև միջնորդ լինել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի ցանկանում միջնորդ լինել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին Մերկելը նշել է լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքով, դա նաև վերաբերում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորմանը:

«Ոչ»,- ասել է Մերկելը՝ պատասխանելով հարցին՝ մտադիր է արդյոք Համբուրգում իրականացնել միջնորդի առաքելություն: «Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը, այդ թվում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված»,- ավելացրել է Մերկելը:

«Այդ ծրագրով մենք փորձում ենք նորմանդական ֆորմատում, այդ թվում ԱՄՆ-ի հետ գտնել միասնական որոշում»,- ավելացրել է Գերմանիայի կանցլերը:

«Իմ խնդիրը ես տեսնում եմ ոչ թե միջնորդի դերում, այլ նրանում, որպեսզի ներդրում ունենամ խնդրի լուծման գործում, և այդպիսի նպաստ է հանդիսանում նորմանդական ձևաչափը»,- ասել է Մերկելը:    

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]