Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տասնյակ հազարավոր սիրիացիներ դուրս են եկել փողոցներ՝ ընդդեմ Հալեպում Թուրքիայի գործողությունների

Տասնյակ հազարավոր սիրիացիներ դուրս են եկել փողոցներ՝ ընդդեմ Հալեպում 
Թուրքիայի գործողությունների

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունների դեմ բազմահազարանոց բողոքի ցույց է անցկացվել Աֆրին քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է քրդական «Սիրիական ժողովրդավարական խորհուրդ» կուսակցության ներկայացուցիչ Ռեյզան Խեդուն:

«Տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել Աֆրինի փողոցներ բողոքի ցույցի: Դրանք քրդեր են, արաբներ, քրիստոնյաներ, ալավիներ և շիաներ: Նրանք դուրս են եկել՝ միաձայն հայտարարելու, որ դեմ են Սիրիայում թուրքական ուժերին և թուրքական զինուժի՝ Աֆրին մտնելուն»,- հայտնել է նա:

Ցուցարարները դուրս են եկել փողոցներ՝ պահանջելու միջազգային հանրությունից խիստ դիրքորոշում ցուցաբերել Թուրքիայի քայլերի նկատմամբ:

Ռեյզան Խեդուն հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում թուքական հրետանին գնդակոծել է Աֆրինի բնակեցված շրջանները, ինչի հետևանքով վիրավորվել է ավելի քան 30 խաղաղ բնակիչ, մահացել են մեկ կին և երկու երեխա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]