Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայտնի է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման Նախաձեռնող խմբի անդրանիկ նիստի օրը

Հայտնի է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման Նախաձեռնող խմբի 
անդրանիկ նիստի օրը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության կազմակերպման Նախաձեռնող խումբը հուլիսի 10-ին կգումարի իր անդրանիկ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ գումարվելիք նիստում կկազմվի դիվանը, որն էլ կսկսի աշխատանքներ տանել պատրիարքի ընտրության գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:

Դիվանի կազմությունից հետո Նախաձեռնող մարմնի անդամների ցուցակը ներկայացվելու է Ստամբուլի նահանգապետարան:

Բեքչյանը հայտնել է նաև, որ չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացրած Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլուի փոխարեն Նախաձեռնող խմբում նոր անդամի նշանակել, քանի որ խումբն արդեն բազմանդամ է:

Հուլիսի 4-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում գումարված հատուկ ժողովի արդյունքում կազմվել է Նախաձեռնող խումբը, որն ուներ 22 անդամ: Շիրինօղլուի հրաժարականով՝ անդամների թիվը նվազել է 21-ի: Խումբն ընտրություններից առաջ Ստամբուլի տարբեր թաղամասերում նախապատրաստելու է ընտրողների ցուցակները և հստակեցնելու է պատվիրակների թվաքանակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]