Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵԽ բանաձևում ամրագրվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

ԵԽ բանաձևում ամրագրվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Խորհրդարանը ստրասբուրգյան լիագումար նիստի ընթացքում հուլիսի 5-ին ձայների 457 կողմ, 124 դեմ և 66 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է բանաձև ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 72-րդ նստաշրջանի կապակցությամբ Եվրոպական Խորհդարանի կողմից ԵՄ Խորհրդին տրվող առաջարկությունների մասին: Բանաձևն անդրադառնում է մարդու իրավունքների, միջագային անվտանգության, ինչպես նաև գոյություն ունեցող հակամարտությունների վերաբերյալ մի շարք հարցերի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական կողմի ջանքերով բանաձևի քննարկման վերջին փուլում առաջարկվել էր լրացում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ՝ անթույլատրելի ձևակերպումներով, որոնք միակողմանիորեն առանձնացնում էին տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքները՝ դուրս թողնելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքը:

Այնուամենայնիվ, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության գործադրած ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ տապալել այս նախաձեռնությունը և բանաձևի վերջնական տեքստում ամրագրել ինչպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այնպես էլ ուժի չկիրառման սկզբունքը: Լիագումար նիստում տեղի ունեցած քվեարկության ընթացքում Արցախի ժողովրդի ինքնորշման իրավունքի ամրագրման հայկական կողմի նախաձեռնությունը ստացավ Եվրոպական Խորհրդարանի պատգամավորների բացարձակ մեծամասնության ձայները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]