Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ադրբեջանցի երեխայի մահվան համար մեղավոր է համարում Իլհամ Ալիեւին

 Հրանտ Մելիք-Շահնազարյանը ադրբեջանցի երեխայի մահվան համար մեղավոր է 
համարում Իլհամ Ալիեւին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ադրբեջանցի մանկահասակ երեխայի մահվան հանգամանքը որպես քարոզչամիջոց օգտագործելը համարում է անբարոյականություն: Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը միանշանակ օգտագործելու է այս փաստը քաղաքական դիվիդենտներ շահելու համար:

«Ցավոք սրտի, վերջին օրերի լարվածության պատճառով եղան զարգացումներ, որոնք անդառնալի էին. գիտենք, որ երեխա է զոհվել,  ինչն իսկապես շատ ցավալի զարգացում  է, եւ կարծում եմ՝  բավականին լուրջ ազդեցություն կունենա իրավիճակի վրա: Ադրբեջանը վերջին 3 տարիներին իրականացնում է մի քաղաքականություն, որի տրամաբանությունը սահմանային լարվածության միջոցով քաղաքական որոշակի խնդիրներ լուծելն է կամ որոշ բացասական երեւույթներ կոծկելն է, ինչին օրերս ականատես եղանք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նրա կարծիքով՝ վերջին օրերի սահմանային լարվածությունը ոչ այլ ինչ է, քան բուլղարական մամուլում տեղ գտած սկանդալային բացահայտումից միջազգային հանրությանը շեղելու փորձ:

«Կարծում եմ՝ սա կարող է Ադրբեջանին լուրջ հարված հասցնել միջազգային հեղինակության տեսանկյունից: Նրանք որեւէ ավելի լուրջ պաշտպանվելու ձեւ չգտան, քան սահմանում իրավիճակ լարելը: Լավ հասկանալով, որ կրակ բացելու դեպքում նրանց լռեցնելու են, այնպես արեցին, որ աղմուկը հնարավորինս շատ լինի, մեր դիրքերի ուղղությամբ կրակ բացեցին բնակավայրերից, եւ, բնականաբար, պատասխան կրակի դեպքում քաղաքացիական բնակչության շարքերում որոշակի զոհերից  խուսափել հնարավոր չեղավ»,-ընդգծեց Հրանտ Մելիք- Շահնազարյանը:

Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանը, հրապարակելով եւ անխնա տարածելով զոհված երեխայի նկարները, ցանկանում է իբր թե ցույց տալ «հակառակորդի» դաժան էությունը, մինչդեռ քաղաքագետի խոսքով՝ երեխային սպանել են այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւն ու պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

«Այս դեպքը Ադրբեջանում էլ ավելի է մեծացնելու թշնամանքի մթնոլորտը, այսինքն՝ շարունակվելու է Ադրբեջանի՝ թշնամանքը սերունդներին փոխանցելու քաղաքականությունը: Ինչպես նաեւ նրանք փորձելու են միջազգային կառույցներում որոշակի դիվիդենտներ քաղել»,-եզրափակեց  նա:

Հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60-միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60-միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82-միլիմետրանոց ականանետ (3 արկ): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Ադրբեջանական կողմը հայտարարել է քաղաքացիական անձանց շրջանում երկու զոհի և մեկ վիրավորի մասին


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]