Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԵԱՏՄ միասնական արժույթի մասին առաջիկա 15-20 տարվա կտրվածքով խոսք լինել չի կարող. ՀՀ ԿԲ նախագահ

ԵԱՏՄ միասնական արժույթի մասին առաջիկա 15-20 տարվա կտրվածքով խոսք լինել չի 
կարող. ՀՀ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի ձևավորման մասին քննարկումներ այս պահին չկան և չեն լինի մինչև 2025թ.: Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին: «Դրա մասին շատ խոսակցություններ եղել են, սակայն այս պահին մենք գոնե մեր գործընկերների հետ միանշանակ մոտեցում ունենք այս հարցում: Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր 5 պետությունների Կենտրոնական բանկերի ղեկավարներով պայմանավորվել ենք, որ մինչև 2025թ. այդ մասին ընդհանրապես չենք էլ խոսելու: 2025թ. հետո մենք պետք է նայենք այն իրավիճակը, որում կգտնվեն միության անդամ երկրների տնտեսությունները, նոր միայն կարող ենք սկսել քննարկել այդ հարցը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ջավադյանը:

ՀՀ ԿԲ նախագահն ընդգծեց, որ այս հարցում Հայաստանի դիրքորոշումը շատ կոշտ է: «Ես կարծում եմ, որ այս պահին մենք ոչ միայն պատրաստ չենք, այլ մոտ ապագայում գոնե 15-20 տարվա կտրվածքով դրա մասին խոսք լինել չի կարող: Հայաստանի դիրքորոշումն այս հարցում շատ կոշտ է»,- ընդգծեց Արթուր Ջավադյանը:

Նա հավելեց, որ իրենք, ականատես լինելով Եվրոպական միության միասնական արժույթի դրական և բացասական կողմերին, դասեր են քաղել, ու դա է պատճառը, որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են այս պահին այդ մասին ընդհանրապես չխոսել: «Նման քննարկումներ հիմա չկա: Մենք նույնիսկ փաստաթուղթ ենք ստորագրել, որ մինչև 2025թ. այդ հարցին չենք անդրադառնալու»,- եզրափակեց Արթուր Ջավադյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]