1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արթուր Ջավադյանը ներկայացրեց կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու մեխանիզմները

Արթուր Ջավադյանը ներկայացրեց կարկուտից տուժած գյուղացիներին օգնելու մեխանիզմները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարկուտից տուժած գյուղացիներին օգնություն ցուցաբերելու համար Հայաստանի Կենտրոնական բանկը բանակցում է առևտրային բանկերի հետ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «Բոլոր տուժած գյուղացիների նկատմամբ լինելու է անհատական մոտեցում: Ես ունեմ բոլոր այն 9 համայնքների տվյալները, որոնք տուժել են կարկուտից: Այդ համայնքներում վնասները կազմում են 25-75 տոկոս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նա:

Արթուր Ջավադյանը մանրամասնեց, որ որոշ գյուղացիների համար կերկարաձգվեն վարկերի մարման ժամկետները, որոշների համար կարվի արժույթի փոփոխություն, տոկոսադրույքների նվազեցում և այլն: «Տարբեր մոտեցումներ են լինելու՝ կախված գյուղացիական տնտեսությունից, վնասի չափից, գյուղացու եկամուտներից»,- եզրափակեց ՀՀ ԿԲ նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]