1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը շուտով ոսկու բավականին լուրջ պաշարներ կունենա. Արթուր Ջավադյան

Հայաստանը շուտով ոսկու բավականին լուրջ պաշարներ կունենա. Արթուր Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շատ շուտով ունենալու է բավականին լուրջ ոսկու պաշարներ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «Ես մի տարի առաջ էլ հայտարարել եմ: Հիմա մենք ծրագիր ենք իրականացնում համաշխարհային ճանաչում ունեցող շատ լուրջ ընկերության հետ: Հիմա կառուցում ենք աֆինաժի  (արդյունաբերական եղանակով ազնիվ մետաղների ստացում զտման միջոցով-խմբ.) գործարան: Շատ լուրջ գործարան է լինելու, որի մենեջմենթն իրականացնելու համաշխարհային շատ լուրջ ընկերություն: Ես համոզված եմ, որ շատ շուտով մենք ունենալու ենք շատ ավելի շատ ոսկու պաշարներ, քան ունեցել ենք մինչև 2004 թ.»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ջավադյանը:

Նա հայտնեց, որ 2004 թ. Հայաստանի ոսկու պաշարն եղել է ընդամենը 1.6 տոննա: «Այդ պահին մեր ոսկու պաշարները վաճառելը ճիշտ քայլ է եղել, որովհետև այն եկամուտը, որ մենք ստացել ենք ու փոխանցել ենք պետական բյուջե, շատ լուրջ թիվ է եղել»,- մանրամասնեց Արթուր Ջավադյանը:

Նա հավելեց, որ գործարանի կառուցման ավարտից հետո ակնկալում են ունենալ ոսկու շատ ավելի լուրջ պաշար, քանի որ այդ գործարանի հնարավորությունը տարեկան մինչև 10 տոննա է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]