1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՊԵԿ-ը կհրապարակի ոչ կարգապահ հարկ վճարողների մասին տեղեկատվություններ

ՊԵԿ-ը կհրապարակի ոչ կարգապահ հարկ վճարողների մասին տեղեկատվություններ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված պահանջներն ապահովելու համար կառավարությունը սահմանեց հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը և ձևերը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ այսպիսով կկարգավորվի հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում օրենսգրքով սահմանված տեղեկությունների հրապարակման գործընթացը:

«Մասնավորապես նախատեսվում է, որ պետք է հրապարակվեն ոչ կարգապահ, ինչպես նաև պետբյուջե խոշոր վճարումներ կատարած հարկ վճարողների մասին մանրամասն տեղեկություն», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Միրումյանը: 

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ հաշվետվությունը, թափանցիկ կառավարումը չափազանց կարևոր գործընթաց է: «Մենք այդ ուղղությամբ ենք գնալու»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]