Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պետք է համբուրվել, որքան շատ` այնքան լավ. այսօր համբույրի միջազգային օրն է

Պետք է համբուրվել, որքան շատ` այնքան լավ. այսօր համբույրի միջազգային օրն է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախկինում միայն Մեծ Բրիտանիայի տոնացույցում որպես համբույրի միջազգային օր ընդգրկված հուլիսի 6-ն այսօր ողջ աշխարհում հայտնի է որպես Համբույրի միջազգային օր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հենց Մեծ Բրիտանիայում XIX դարի վերջին որոշվեց, որ համբույրն այնպիսի կարեւոր, անփոխարինելի եւ հուզիչ երեւույթ է, որ չի կարելի հատուկ օր չնվիրել դրան: Տոնը նշելու միակ պայմանն այն է, որ պետք է համբուրվել, որքան շատ` այնքան լավ:

Միջազգային օրը, որն այսօր նշվում է ողջ աշխարհում, իր հետ բերել է  նաեւ բազմաթիվ ռեկորդներ: Օրինակ, առաջին ամենաերկար համբույրը 2005 թվականին է եղել, երբ Մեծ Բրիտանիայում բնակվող մի զույգ համբուրվեց 31 ժամ 30 րոպե: Այնուհետեւ, 2009 թվականին Սուրբ Վալենտինի օրը գերմանացիներ Նիկոլա Մատովիցն ու Քրիստինա Ռեյնհարթը նոր ռեկորդ գրանցեցին՝ համբուրվելով 32 ժամ:

Մինչ այժմ համբույրի չգերազանցված ռեկորդակիրները Էկաչայ եւ Լակսանա Տիրանարատներն են, ովքեր 2013 թվականին համբուրվել են 58 ժամ 35 րոպե եւ 58 վայրկյան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]