1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արծվիկ Մինասյանն այցելել է «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ

Արծվիկ Մինասյանն այցելել է «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այցելել է ՀՀ ԲՆ «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ: Կառավարության որոշմամբ՝ «Թափոնների ուսումնասիրության կենտրոն», «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն», «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» և «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպու­թյունները միաձուլման ձևով վերակազմակերպել են՝ ստեղծելով «Շրջակա միջավայրի մոնի­տորինգի և տեղեկատվության կենտրոն»/ ՇՄՄՏԿ/ պետական ոչ առևտրային կազմակերպություն:  Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոն Պապյանը նախարարին ներկայացրել է ՊՈԱԿ-ի գործառույթները, անդրադարձել խնդիրների, որոնց լուծմամբ նաև պայմանավորված է կենտրոնի արդյունավետ աշխատանքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ բնապահպանության նախարարի հունիսի 27-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ  «Շրջակա միջավայրի պետական մոնիտորինգի հայեցակարգ» մշակելու նպատակով: Աշխատանքային խմբի ղեկավար, ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոն Պապյանը նախարարին հայտնել է, որ արդեն մեկնարկել են հայեցակարգի նախագծի մշակման աշխատանքները և այն մինչև նախանշված ժամկետը՝ սեպտեմբերի 15-ը, նախատեսում են ավարտել: Նախարարին ներկայացվել են կենտրոնի տեխնիկական և մասնագիտական կարողությունները: Արծվիկ Մինասյանը կարևորել է ՊՈԱԿ-ի գործունեությունը, նշել, որ մոնիտորինգային միասնական համակարգի արդյունավետ աշխատանքը նախարարության կարևոր գործառույթներից է: Նախարարը հատկանշել է ձեռնարկատիրական գործառույթների ընդլայնման անհրաժեշտությունը, կադրային ճիշտ  քաղաքականության իրականացումը, որը կենտրոնի գործառույթների արդյունավետ իրականացման երաշխիք կարող է լինել:

«Մեզ պետք է որակյալ կառույց ստեղծել, պարտավորված չենք միավորված ՊՈԱԿ-ների աշխատակիցներին ժառանգաբար  տեղափոխել նոր կենտրոն: Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ` մասնագիտական կարողություններին չբավարարող ցանկացած կադրի մասով կաշկանդվածություն մի ունեցեք, որովհետև չաշխատող, անարդյունավետ աշխատող անձի բացասական արդյունքը վերագրվում է ձեզ, վերաբերում է կազմակերպությանը, նախարարությանը, հետևաբար,շատ ակտիվ կադրային քաղաքականություն պետք է վարեք: Մի կաշկանդվեք, միաձուլման արդյունքում ժառանգաբար փոխանցված համակարգ է սա, նոր երիտասարդ կադրեր բերեք, որոնք կարող են հին կադրերին զուգահեռաբար աշխատել, փորձ ձեռք բերել»,- մասնավորապես ասել է նախարարը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին: Քննարկվել են նաև ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, նախարարի խորհրդկան Արծրուն Պեպանյանը, ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ի ղեկավար կազմը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]