Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սիրիայի քրդական ուժերը չեն բացառում Թուրքիայի հետ բախումները առաջիկա օրերին

Սիրիայի քրդական ուժերը չեն բացառում Թուրքիայի հետ բախումները առաջիկա 
օրերին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի քրդական «Ժողովրդի պաշտպանության ուժերին» (YPG) հրամանատար Սիփան Հեմոն հայտարարել է, որ ստեղծված պայմաններում հնարավոր է իսկական հակամարտություն սկսվի թուրքական կողմի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է Reuters գործակալության հետ:

«Թուրքիայի կողմից իրականացվող նախապատրաստությունները հասել են պատերազմ հայտարարելու մակարդակի և կարող են հանգեցնել առաջիկա օրերին իսկական բախումների: Մենք չենք պատրաստվում պոտենցիալ ագրեսիայի պայմաններում անգործության մատնվել»,- ասել է նա:

Ավելի վաղ Սիրիայի քրդական ուժերը հայտարարել էին, որ թուրքական հրետանին կրակի տակ է առել Հալեպից հյուսիս գտնվող Աֆրին շրջանի քրդաբնակ շրջանները:

Թուրքական IHA գործակալությունը, հղում անելով իր ռազմական աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիայի զինուժը Աֆրինի շրջանում 20 հարված է հասցրել Սիրիայի քրդերի պաշտպանական դիրքերին: Նշվում է, որ հարվածները հասցվել են թուրք-սիրիական սահմանին տեղակայված հրթիռային կայանքներից:

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքըն էլ հայտարարել էր, որ Անկարան չի բացառում ռազմական գործողության իրականացումն Աֆրինում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]