Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու օրենքը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու 
օրենքը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից 100 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջուր բաց թողնելու մասին օրենքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին երկրորդ ընթերցմամբ կողմ քվեարկեց 77, դեմ՝ 4 պատգամավոր:

Ծրագիրը նպատակաուղղված է 2017 թվականին Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայությամբ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակ ապահովելուն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]