Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը. քննարկվում է ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ

ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը. քննարկվում է ՀՀ 2016թ. պետական բյուջեի 
կատարողականը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը. գրանցվել է 81 պատգամավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստի օրակարգում ընդգրկված է 9 հարց:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Այնուհետև պատգամավորները կքննարկեն Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:

Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում են նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (գնաճի հաշվետվությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2017 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2016 թվականի տարեկան հաշվետվությունը, «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի գործունեության մասին» հաղորդումը, Հայաստանի Հանրապետության դատախազության 2016 թվականի գործունեության մասին հաղորդումը, «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդումը, «2016 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]