Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կառավարությունը նախատեսում է 2018-ին պետբյուջեի մուտքերն ավելացնել 150.3 մլրդ դրամով

Կառավարությունը նախատեսում է 2018-ին պետբյուջեի մուտքերն ավելացնել 150.3 մլրդ 
դրամով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով (ՄԺԾԾ) 2017-ի ծրագրային մակարդակի համեմատ 2018-ի անվանական ՀՆԱ-ի շուրջ 7 տոկոս աճի պայմաններում՝ հաջորդ տարվա պետական բյուջեի մուտքերի ծավալը ծրագրավորվում է շուրջ 150.3 մլրդ դրամով ավելացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին նշված է կառավարության հավանությանն արժանացած ՄԺԾԾ ծրագրում: Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կառավարությունը, հաշվի առնելով տնտեսական զարգացումները, նախատեսում է պետբյուջեի մուտքերը կանխատեսածից ավելացնել 50 մլրդ դրամով: Միաժամանակ 2018 թվականի մակարդակի համեմատ պետական բյուջեի մուտքերի ծավալի 8.7 տոկոսի աճ է կանխատեսվում 2019 թվականին (անվանական ՀՆԱ-ի 9.6 տոկոս կանխատեսվող աճի պայմաններում) և 2019-ի մակարդակի համեմատ` 2020 թվականին` 9.0 տոկոսով (անվանական ՀՆԱ-ի 10.0 % կանխատեսվող աճի պայմաններում):

Ակնկալվում է, որ 2017 թվականին, ինչպես նաև միջնաժամկետ հորիզոնում ներդրումների աճի միտումները կարագանան՝ պայմանավորված հիմնականում պետական հատվածում ներդրումների բարձր աճով, ինչը, ուղեկցվելով որդեգրված ներդրումային միջավայրը խթանող քաղաքականությամբ, կհանգեցնի նաև մասնավոր հատվածում ներդրումների աճին: Նախատեսվում է, որ 2017-ին կապիտալ ներդրումները կաճեն 5.6 տոկոսով: Պետական ներդրումների 7.8 տոկոս աճի և իրական հատվածում ներդրումային ակտիվության աճի պայմաններում սպասվում է մասնավոր ներդրումների 5 տոկոս աճ: Նախատեսվում է, որ միջնաժամկետում ներդրումների աճի միտումները կարագանան` կազմելով միջինում շուրջ 10.8 տոկոս՝ պայմանավորված լինելով հիմնականում պետական հատվածում ներդրումների միջինը 25.2 տոկոս աճով. կրելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումների, որդեգրված ներդրումային միջավայրը խթանող քաղաքականության և հարկաբյուջետային խթանների աստիճանական վերականգնման ազդեցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]