Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կառավարությունը 2018-2020 թթ. նախատեսում է միջինը 5,3 տոկոս տնտեսական աճ

Կառավարությունը 2018-2020 թթ. նախատեսում է միջինը 5,3 տոկոս տնտեսական աճ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 2018-2020 թվականներին նախատեսում է միջինը 5,3 տոկոս տնտեսական աճ: Գործադիրը հավանություն տվեց ՀՀ 2018-2020 թվա­կանների պե­տական միջնաժամկետ ծախ­­­­սերի ծրագ­րին, որով էլ կանխատեսվում են առաջիկա տարիների տնտեսական ցուցանիշները: Մասնավորապես, ակնկալվում է, որ միջնաժամկետում ՀՆԱ-ի միջին 5.3% կանխատեսվող աճը հիմնա­կանում պայմանավորված կլինի ծառայությունների և արդյունաբերության ճյուղերով: 2017 թվականի համար կանխատեսվում է 3.3 տոկոս, իսկ 2018-2020 թվականներին՝ համապատաս­խանաբար 4.7, 5.4 և 5.7 տոկոս տնտեսական աճ: Ծառայությունների և արդյունա­բե­րութ­յան ճյուղերի նպաստումը ՀՆԱ-ի միջին աճին կկազմի, համապատասխանաբար, 2.3 և 1.4 տոկոսային կետ:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրման համա­կար­գի ներդրումն ուղղված է լուծելու հետևյալ խնդիրները` բարելավել մակրոտնտեսական հաշվեկշռվածությունը՝ ի հաշիվ ռեսուրսների իրա­տե­սա­­կան և հա­­մապարփակ փաթեթի ձևավորման, նպաստել պետական ֆինանսական միջոցների հաշվին կատարվող բյուջետային հատկացումների միջոլորտային և ներոլորտային արդյունավետ վերաբաշխմանը՝ ըստ գե­րա­­կա ուղ­ղու­թ­յուն­ների, հնարավորինս նվազեցնել քաղաքականությունների և դրանց ֆինանսավորման միջև առ­կա անորոշությունները` նպաստելով ծրագրերի մշակման որակի բարձրացմանը, ըստ ոլորտների սահմանել կոշտ բյուջետային սահմանափակումներ` ճյուղային նա­խա­­րա­րությունների (գերատեսչությունների) համար պայմաններ և խթաններ ստեղծելով հա­սա­նե­լի մի­ջոց­ների նպատակային և արդյունավետ օգտագործման համար, բարելավել բյուջետային ծրագրերի գնահատման համակարգը և մեծացնել պետա­կան ֆի­նանս­­ների կառավարման թափանցիկության աստիճանը:

«Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրումը շարունակական գործընթաց է և, ըստ էու­թյան, իրե­նից ներկայացնում է «քաղաքականությունների ձևակերպում - պլանավորում - բյու­ջե­տավորում» տրա­մա­բա­նական ամբողջական շղթա: Այն հնարավորություն է ընձեռում մեղմել հասա­նելի բյուջետային ռե­սուրս­նե­րի և պահանջվող ծախսերի միջև հնարավոր անհամա­պա­տաս­խանու­թյունը, ինչպես նաև պետական ծախ­սերում կատարել առանձին բնագավառներում իրա­կանացվող պետական քաղաքա­կա­նության փո­փո­խու­թյուններին հա­մար­ժեք փոփո­խու­թ­յուն­ներ», - ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ասաց Արամյանը:

Ծրագրով ակնկալվում է, որ համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական բյուջեի եկա­մուտ­ների հա­­րաբերության ցուցանիշը 2018-2020 թթ. կտատանվի 23.4-23,6 տոկոսի սահման­ներում, իսկ ներ­քին ռեսուրսների հաշ­վին ձևավորվող եկամուտների դեպքում` 22,8–23,3 տոկոսի սահման­ներում:  Հիմք ըն­դու­­նելով պե­տա­կան բյու­ջեի եկամուտների կանխատեսումային իրական ծավալ­նե­րը, կառա­վա­րու­թյունը ծրագրում է 2018-2020 թթ. ծախսերի միջին տարեկան մակարդակը պահպանել ՀՆԱ-ի 26.1-25.7 տոկոսի սահմաններում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]