Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում էլեկտրոնային համակարգով կկանխեն սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչի չարաշահումները

Հայաստանում էլեկտրոնային համակարգով կկանխեն սոցիալական փաթեթի հանգստի 
բաղադրիչի չարաշահումները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրոնային համակարգի ներդրումը սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության ոլորտում դյուրին և վերահսկելի կդարձնի գործընթացը՝ կանխելով չարաշահումները: Նախատեսված է նաև զբոսաշրջային օպերատորների և շահառուների միջև կնքվող օրինակելի պայմանագրերի ձևերի սահմանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ  Մեխակ Ապրեսյանը խոսեց նոր մշակված նախագծի մասին, որը դեռևս կառավարության  աշխատանքային քննարկման փուլում է:

«Սոցիալական փաթեթների չարաշահումները կանխելու նպատակով մասնավոր հատվածի և պետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ քննարկել ենք որոշակի մեխանիզմներ: Կարգում իրականացվել են համապատասխան փոփոխություններ, մշակվել է նախագիծ և ներկայացվել կառավարություն: Փոփոխված նախագիծը ենթադրում է սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության էլեկտրոնային համակարգի ներդրում, որն ավելի թափանցիկ և վերահսկելի կդարձնի գործընթացը: Այն նաև ավելի հեշտ կիրառելի կլինի  թե զբոսաշրջային օպերատորների, թե շահառուների համար: Օպերատորները ստիպված չեն լինի եռամսյակը մեկ հաշվետվություն ներկայացնել, այլ մենք ամեն օր կտեսնենք այն էլեկտրոնային համակարգի միջոցով»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:  

Նախատեսված է նաև օրինակելի պայմանագրերի ձևերի սահմանում, որը զբոսաշրջային օպերատորները պետք է կնքեն շահառուների հետ: Հստակեցվել են բոլոր պահանջները: Ապրեսյանի պնդմամբ՝ սկզբնական շրջանում պետական միջամտությունը նվազագույնի էր հասցված  զբոսաշրջային օպերատորների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և շահառուների միջև հարաբերություններում: Զբոսաշրջային օպերատորները ձևավորում էին փաթեթներ ու վաճառում: Միջամտությունը մի փոքր ավելին էր զբոսաշրջային օպերատոր և շահառու հարաբերություններում, որպեսզի շահառուի շահերը հնարավորինս պաշտպանված լինեին: Սակայն զարգացումները ցույց տվեցին, որ պետության միջամտությունը պետք է մեծացնել:

«Նոր նախագծով ավելանում է պետության միջամտությունը նաև զբոսաշրջային օպերատորների և հյուրանոցային տնտեսության օբյեկտների միջև հարաբերություններում: Սահմանվում են որոշակի պայմաններ, ըստ որոնց՝ զբոսաշրջային օպերատորը հյուրանոցային տնտեսության հետ կնքած պայմանագիրը պարբերաբար խախտելու դեպքում կկրի պատասխանատվություն՝ դուրս գալով սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունից» ,-ասաց նա ու հավելեց, որ էլեկտրոնային համակարգը  ենթադրում է նաև անհատական  մոտեցման կարևորության բարձրացում, ինչը ևս կբարձրացնի ծառայությունների որակը: 

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]