Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նախատեսում ենք սեփական եկամուտների ամբիցիոզ աճ. Կարեն Կարապետյան

Նախատեսում ենք սեփական եկամուտների ամբիցիոզ աճ. Կարեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 2017-2022 թվականներին նախատեսում է սեփական եկամուտների ամբիցիոզ աճ: Այդ մասին գործադիրի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Մենք սեփական եկամուտների բավականին ամբիցիոզ աճ, շատ կոշտ հաստատուն ծախսերի կառավարում ենք նախատեսում», - ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին հանձնարարեց տնտեսված միջոցներն ուղղել դեպի տնտեսական աճ ապահովող ծրագրեր։ «Բավականին դժվար իրագործելի հայտանիշներ ենք սահմանում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ուղղությամբ, մեր արտաքին պարտքի կայունության վերաբերյալ, դեֆիցիտի ուղղությամբ պահանջվելու է բոլորիցս մաքսիմալ համակարգված աշխատանք», - նշեց Կարեն Կարապետյանը։

Կառավարությունը հավանություն է տվել 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրին: ՀՀ 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հիմք կծա­ռայի ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար, ինչպես նաև` ըն­կա­լելի կդարձնի ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ` հանրության հա­մար կառավարության առաջիկա երեք տարվա հարկաբյուջետային քաղաքականության գերակայությունները և ծախսային քաղաքականության ռազմավա­րությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]