Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 6.07.2017

Սպասվող լրահոս. 6.07.2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Ազգային Ժողովում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ սահմանադրության 100-րդ եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:   Նիստի օրակարգում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունն է և մի շարք այլ հարցեր:

Հուլիսի 6-ին տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը: 

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր  իրավասության դատարանում կշարունակվի Անի Հովհաննիսյանի վերաբերյալ քննվող քրեական գործի դատաքննությունը:

Հուլիսի 6-ին կկայանա «Հայաստանի Հանրապետությունը երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» թեմայով կլոր սեղան, որի շրջանակում ՀՀ պետական մարմինների ղեկավարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները կքննարկեն երկրի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության արդյունքները և ինտեգրման պայմաններում վերջինիս զարգացման հեռանկարները:

ԵՄ երևանյան գրասենյակի պատասխանատուները ժամանելու են Թալին քաղաք, ուր արտադրվում են սինթեզ գազի ստացման վառարանների և ջեռուցման կոմպլեկտ սարքավորումները, որոնք անփոխարինելի են հատկապես գյուղական, առավել ևս սահմանամերձ բնակավայրերի համար:

Երևանում կմեկնարկի միջազգային եռօրյա համաժողով՝ «Ցածր քաշով նորածինների խնամքի բարելավում» թեմայով: Միջոցառումը կազմակերպել է Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագրի» շրջանակում:

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով՝ «Սուրբ Սահակ և Մեսրոպ թարգմանիչների տոն»-ի համատեքստում կանցկացվի բացօթյա ցուցահանդես-վաճառք:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները և «Հայաստանում Բրիտանական խորհուրդը» հանդես կգան մամլո ասուլիսով: Ասուլիսի ընթացքում Կներկայացվեն «Հայաստանում Բրիտանական խորհուրդ»-ի հետ իրականացվող ծրագրերը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am