Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Էլթոն Ջոնը G-20 երկրների գագաթնաժողովի պատճառով չեղարկել է Համբուրգի համերգը

Էլթոն Ջոնը G-20 երկրների գագաթնաժողովի 
պատճառով չեղարկել է Համբուրգի համերգը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը չեղյալ է համարել հուլիսի 8-ին Համբուրգում կայանալիք համերգն այդ քաղաքում անցկացվող G-20 երկրների գագաթնաժողովի պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, համերգի կազմակերպիչները հայտնել են, որ իշխանությունները մինչև հիմա երգչի ինքնաթիռի համար վայրէջքի թույլտվություն չեն տվել G-20-ի հետ կապված սահմանափակումների պատճառով:

«Կազմակերպիչները մինչև վերջին պահն ակնկալում էին, որ ամեն բան կստացվի, սակայն անորոշությունները չափազանց շատ են: Վաղ, թե ուշ պետք է կայացնեինք այս որոշումը»,- ասել է համերգի կազմակերպիչ Կարստեն Յանկեն:

Որպես համերգի անցկացման նոր տարեթիվ է դիտարկվում 2017 թվականի դեկտեմբերի 5-ը:

«Ես շատ եմ ցավում, որ չեմ կարողանա ելույթ ունենալ հուլիսի 8-ին Համբուրգում, և ես ցանկանում եմ ներողություն խնդրել իմ երկրպագուներից անհարմարության համար: Սակայն ես ուրախ կլինեմ այդ համերգը կազմակերպել դեկտեմբերի 5-ին»,- հայտարարել է Էլթոն Ջոնը:

G-20 գագաթնաժողովը կազմակերպվելու է հուլիսի 7-8-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]