1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պոլսո պատրիարքարանում ստեղծվել է Նախաձեռնող խումբը. պատրիարքի ընտրության գործընթացը պաշտոնապես մեկնարկած է

Պոլսո պատրիարքարանում ստեղծվել է Նախաձեռնող խումբը. պատրիարքի ընտրության 
գործընթացը պաշտոնապես մեկնարկած է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 4-ին գումարված հատուկ ժողովի արդյունքում կազմվել է Նախաձեռնող խումբը, որը պետք է զբաղվի պատրիարքական ընտրությունների կազմակերպման աշխատանքներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Նախաձեռնող խումբն ունենալու է 22 անդամ: Այն ընտրություններից առաջ Ստամբուլի տարբեր թաղամասերում նախապատրաստելու է ընտրողների ցուցակները և հստակեցնելու է պատվիրակների թվաքանակը:

Նախաձեռնող խմբի անդամ են դարձել Սարվեն Սերթշիմշեքը, Հոսրոֆ Քյոլեդավիթօղլուն, Վարուժան Բուլգանը, Թամար Քարասուն, Հաչիկ Ջանելը, Սարգիս Չավուշյանը, Սեդրակ Դավութհանը, Նազարեթ Օզսահակյանը, Սեպուհ Ասլանգիլը, Անդրանիկ Քյոսեդաղը, Սևան Չավուշյանը, Սարգիս Քյուլեգեչը, Մկրտիչ Սերթշիմշեքը, Գարբիս Դուրասլանը, Եդեսիա Թըրթըրը, Արման Աթընըզը և Դավիթ Դամլան: Պոլսո Հայոց պատրիարքարանն իր քվոտայով նշանակել է ևս հինգին, որոնցից երկուսը հոգևորականներ են՝ հայր Կորյուն Ֆեներջյանը, հայր Տրդատ Ուզունյանը, Պետրոս Շիրինօղլուն, Թորոս Ափիկը և Թաթյոս Բեբեքը: 

Այսպիսով, Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացը պաշտոնապես մեկնարկած է համարվում:

Հուլիսի 5-ի առավոտյան Նախաձեռնող խմբի անդամ նշանակված հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ս Պետրոս Շիրինօղլուն հայտարարել է, որ ծանրաբեռնվածության պատճառով ստիպված է հրաժարվել խմբում իր անդամակցությունից: 

Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական ընդհանուր ժողովը հունիսի 28-ին որոշում է կայացրել դադարեցնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները որպես պատրիարքական փոխանորդ: Որոշումը կայացվել է 22 կողմ և երկու դեմ ձայներով:

Որոշման ընդունումից հետո Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն արդեն պաշտոնապես ստանձնել է տեղապահի իր պաշտոնը, որում ընտրվել էր մայիսի 24-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]