Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանում կստեղծվի թեթև արդյունաբերության ուսումնական կենտրոն․ Սուրեն Կարայանը հանդիպել է միջազգային փորձագետների հետ

Հայաստանում կստեղծվի թեթև արդյունաբերության ուսումնական կենտրոն․ Սուրեն 
Կարայանը հանդիպել է միջազգային փորձագետների հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Անիտա Տրավաինիի և կոշիկի արտադրության և որակի գծով միջազգային փորձագետ Ջորջո Գադինայի հետ՝ քննարկելու ծրագրի իրականացման ընթացքը և կազմակերպության հետ համագործակցությունը։

«Շնորհակալ ենք Ձեզ մեր հայաստանյան թիմին ցուցաբերած գործուն աջակցության համար։ Մենք տեսնում ենք Կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու այս ոլորտը»,- նշել է Անիտա Տրավաինին։ Խմբի ղեկավարի խոսքով՝ ակնհայտ է, որ թեթև արդյունաբերության ոլորտում իրականացվող ներդրումների աճում են։ Նա ընդգծել է, որ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է նաև համատեղ ուժերով խթանել որակյալ կադրերի ապահովմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, հանդիպման մասնակիցներն անդրադարձել են «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրով նախատեսվող ուսումնական կենտրոնի բացման աշխատանքներին, որը կստեղծվի պետություն-մասնավոր համագործակցության հիման վրա։ Կենտրոնը կմատուցի նաև հագուստի և կոշիկի արտադրության պլանավորման և արտահանման խթանման, ֆինանսական կառավարման հմտությունների զարգացման ծառայություններ։ Նախարարը հյուրերին տեղեկացրել է նաև, որ ՀՀ կառավարությունն այժմ քննարկում է թեթև արդյունաբերության ոլորտին պետական աջակցության գործիքակազմի ընդլայնման հնարավորությունները և առաջարկել մասնակցել քննարկումներին։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը միջազգային փորձագետների հետ քննարկել է Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտի առանձին ճյուղերի զարգացման հնարավորությունները` գորգագործություն, մանածագործություն, կաշվի արտադրություն, կոշկակարություն։ «Հայաստանում կան այն բոլոր նախադրյալները և անհրաժեշտ ներուժը, որ մենք ստեղծենք եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք։ Պետք է մեկտեղենք մեր ջանքերը ոլորտը շեշտակիորեն զարգացնելու համար»,- ասել է Սուրեն Կարայանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]