Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 5.07.2017

Սպասվող լրահոս. 5.07.2017

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հուլիսի 5-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի «Մանկապատանեկան ընթերցանության կազմակերպումը գրադարաններում» թեմայով վարպետության դասընթացը՝ գրադարանավարների համար:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը՝ Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամի եւ ՆԱՏՕ-ի հանրային կապերի դեպարտամենտի աջակցությամբ կազմակերպում է միջազգային գիտաժողով «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության եւ անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» խորագրով: Բացման խոսք՝ Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոսարիա Պուգլիսի, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյան: Ելույթներով հանդես կգան ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը եւ ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը:

«Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը: Թեմա՝ ՀՀ կառավարության նոր ծրագրի շրջանակում ՏՏ ոլորտում սպասվող բարեփոխումները:

Սահմանդրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը «Սահմանադրությունը երկրի կառավարման եւ անվտանգության իրավական երաշխիք» թեմայով:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, սահմանադրագետ Արտաշես Խալաթյանը կխոսի ՀՀ-ի պետականության կայացման գործում Սահմանադրության կարևորության մասին, անդրադարձ կկատարվի նաև սահմանադրական վերջին փոփոխություններին:

Ազատության հրապարակից կկայանա ՀՀ սահմանդրության և ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթ, որը կմեկնարկի ժամը 19:30-ին Ազատության հրապարակից: Մինչ քայլերթի մեկնարկը Ազատության հրապարակից ժամը 18:00-18:30-ը օդ կբարձրանա եռագույն օդապարիկ:

Ազատության հրապարակում ելույթներով հանդես կգան ՀՀ ԶՈւ ԳՇ, ԱԻՆ և Ոստիկանության նվագախմբերը և պատվո պահակային վաշտերը, ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական փողերախումբը, «Երևանյան թմբուկներ» թմբկահարների խումբը և «Վահագն» դհոլահարների խումբը: 19:00-19:25-ը՝ Ազատության հրապարակում պարային խմբերի գլխավորությամբ կլինեն ազգագրական պարային համարներ, որին կմիանան բոլոր ներկաները: Ժամը 19:30-ին Ազատության հրապարակից կմեկնարկի տոնական քայլերթը, որը կանցնի Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, (Հանրապետության հրապարակում՝ գորգի կենտրոնում, կպարզվի 12մ. x 70մ. չոափսերով եռագույն դրոշ) Աբովյան փողոցով, Պուշկին փողոցով, Հյուսիսային պողոտայով կվերադառնա Ազատության հրապարակ (3 կիլոմետր): Քայլերթի ամբողջ երթուղին կտևի 35-40 րոպե: Քայլերթի ավարտից հետո՝ ժամը 20:15-21:15-ը Ազատության հրապարակում կմեկնարկի պարային խմբերի ելույթներ, որին կմիանան բոլոր ներկաները:

Հուլիսի 5-ին, ժամը 18.00-ից սկսած կփակվեն վերոհիշյալ փողոցները՝ Մաշտոցի պողոտան, Ամիրյան, Պուշկին, Աբովյան փողոցները, ինչպես նաև՝ Հանրապետության հրապարակ, Ազատության հրապարակ տանող ճանապարհները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am