Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ ԱԳՆ-ն ԻՊ առաջնորդի մահվան մասին հավելյալ տեղեկություններ չունի

ՌԴ ԱԳՆ-ն ԻՊ առաջնորդի մահվան մասին հավելյալ տեղեկություններ չունի

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին ոչնչացնելու վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դենադի Գատիլովը: 

«Հավելյալ տվյալներ չունենք: Սակայն Ալ Բաղդադիի ոչնչացմամբ ահաբեկչության դեմ պայքարը կանգ չի առնում՝ չնայած դա ևս կարևոր ասպեկտ է: Անկախ նրանից՝ ոչնչացված է այդ առաջնորդը, թե ոչ, առաջադրանքը նույնն է մնում՝ արմատախիլ անել Սիրիայից սկիզբ առնող ահաբեկչական սպառնալիքները»,- ասել է Գատիլովը: 

Նա շեշտել է, որ Ռուսաստանը ցանկանում է ավելի ամրապնդել միջազգային համագործակցությունն  ահաբեկչության դեմ պայքարում ու այդ ուղղությամբ ջանքերի կոնսոլիդացման հասնել: 

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի հնարավոր ոչնչացման մասին՝ Ռաքքայում ռուսական ավիացիայի հասցրած ավիահարվածների հետևանքով: Ավիահարվածները ԻՊ-ի հրամանատարական կետին, որտեղ անցել է խմբավորման առաջնորդների խորհրդակցությունը,  հասցվել են մայիսի 28-ին:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]