Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Lydian International-ը Ամուլսարում շինարարական աշխատանքները շարունակելու համար 25 միլիոն դոլար վարկ կստանա

 Lydian International-ը Ամուլսարում շինարարական աշխատանքները շարունակելու 
համար 25 միլիոն դոլար վարկ կստանա

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Lydian International ընկերությունը Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքավայրում շինարարական աշխատանքները շարունակելու համար Orion and Resource Capital հիմնադրամից 25 միլիոն դոլար վարկ կստանա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է  proactiveinvestors.com-ը:

Առաջին ֆինանսավորումն ընկերությունը կստանա անմիջապես, իսկ երկրորդը՝ ևս 25 միլիոն դոլարի չափով, այս տարվա օգոստոսին:

Lydian International-ը պլանավորում է Ամուլսարում ոսկու առաջին արտադրությունը սկսել 2018թ. կեսերին: «Մենք շատ գոհ ենք, որ այս ֆինանսավորումը ստանում ենք շինարարության թեժ պահին»,- ասել է Lydian International ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Ստեվենսոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]