1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում ավելացել է հյուրանոցների թիվը. որքան լյուքս համարներ կան Հայաստանի հյուրանոցներում

Հայաստանում ավելացել է հյուրանոցների թիվը. որքան լյուքս համարներ կան 
Հայաստանի հյուրանոցներում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2016 թվականին գործել է հյուրանոցային տնտեսության 551 օբյեկտ՝ հյուրանոցներ, հյուրատներ, հոսթելներ և այլն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, դրանցից 302-ը բաժին է ընկնում Երևանին։

2014 թվականին հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը կազմում էր 409, իսկ 2015-ին` 474: 2014-ի համեմատ դրանց թիվն ավելացել է 142-ով, իսկ 2015-ի համեմատ` 77-ով:

Նույն ժամանակահատվածում աճել է նաև հյուրանոցային օգտագործման համարների քանակը։ Եթե 2014 թվականին առկա է եղել 7407 համար, ապա 2015 թվականին դրանց թիվը հասել է 7965-ի, իսկ 2016 թվականին՝ 8523-ի։

Նշված 8523 համարների մեծ մասը՝ 5709-ը, սովորական համարներ են։ Կիսալյուքս համարների թիվը 2016 թվականին կազմել է 1764, լյուքս համարներինը՝ 842, շքասենյակներինը՝ 208։

Ըստ համարների տեսակների՝ փոփոխությունը նույնպես ուշագրավ է` 2014-2016թթ. սովորական, լյուքս համարների և շքասենյակների թիվն աճել է, իսկ կիսալյուքս համարներինը՝ նվազել։ Սովորական համարների թիվն ավելացել է կիսալյուքսերի հաշվին:

Միևնույն ժամանակ, նվազել են ոչ հյուրանոցային օգտագործման տրված համարները: 2016 թվականին դրանք 405-ն էին, 2015-ին` 478, իսկ 2014-ին` 571:

Հյուրանոցային տնտեսությունում աշխատողների տարեկան միջին ցուցակային թվաքանակը 2016 թվականին եղել է 3 հազար 635, 2015-ին` 3 հազար 445, իսկ 2014-ին` 2 հազար 927: 

2016 թվականին հյուրանոցային ոլորտի հասույթը կազմել է 22 մլրդ 960.9 մլն դրամ, որից 18.6 մլրդը բաժին է ընկնում Երևանին։ 2015 թվականին այդ թիվը կազմում էր 22 մլրդ 127.2 մլն, իսկ 2014-ին` 18 մլրդ 937 մլն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]