Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՄԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ԱՇԽԱՐՀԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԱՄԱՐ․ (Երկրորդ մաս)

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՄԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է ԱՇԽԱՐՀԻ 
ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԱՄԱՐ․ (Երկրորդ մաս)

ՈւՄՎ 24-րդ գլխավոր խորհրդաժողովի աշխատանքների ավարտին մտաբերեցի իմ աշխատանքը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմում, մանավանդ 2012-2017թթ. շրջանում, երբ Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը և Հանրապետական կուսակցության ղեկավարությունն ինձ՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահիս վստահեց լինելու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարը։ Եվ հիմա, կարծում եմ, անհրաժեշտություն կա հաշվետու լինելու հեղինակավոր այդ միջազգային կազմակերպությունում իմ աշխատանքի մասին։ Սակայն, ինքնագնահատականի փոխարեն, կարծում եմ, ավելի ճիշտ կլինի ՀՀ ԱԺ և «Ազգային միաբանություն» կուսակցության գծով գործընկերներիս դատին ներկայացնել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենի, ԵԱՀԿ ԽՎ-ում Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի կոմիտեի նախագահ, Իսպանիայի պատվիրակության ղեկավար Խոսե Իգնասիո Սանչես Ամորի, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելայի՝ ինձ հասցեագրված նամակները։

 

Muttonen Christine [email protected]

11 հունիսի, 10:27

Ձեզ. [email protected]

 

Dear Artashes,

I want to thank you for your work and support in many issues regarding peace and security in Europe.

I regret very much that you leave but I wish you much success for your new important tasks.

Let me also very much and from the depth of my heart thank you for your friendship.

All the best for you and your family.

Christine

 

Հարգելի Արտաշես,

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Ձեր աշխատանքի և Եվրոպայում խաղաղությանն ու անվտանգությանը վերաբերող շատ հարցերում ցուցաբերած աջակցության համար։

Ցավում եմ, որ հեռանում եք, բայց ցանկանում եմ Ձեզ մեծ հաջողություններ Ձեր նոր կարևոր նախաձեռնություններում։

Թույլ տվեք ամբողջ սրտով շնորհակալություն հայտնել Ձեզ բարեկամության համար։

Ամենայն բարիք Ձեզ և Ձեր ընտանիքին։

Քրիստին։

 

José Ignacio Sánchez Amor [email protected]

11 հունիսի, 15:22

Ձեզ. [email protected]

Dear Artashes, congrats for your new responsibilities, but I am really sorry for not having you again in OSCE PA. Yesterday night I had the opportunity to mention your name in a dinner with Armenian friends in my home town (Harutyunyan family, three generations). The elder persons specially knew you very well and they appreciated your political positions. I showed them our photos with Catholicos an our dinner at your home and they were very proud. Yesterday we had dolmas and Kyufta, of course. And a lot of vodka too. I remind our good time in Yerevan. I really do wish to meet you anywhere. But in the meantime, please dear friend, receive my best wishes for yourself and your family. Big hug, Artashes. 
Ignacio Sánchez Amor 

 El 11 jun 2017, a las 12:51, Geghamyan Amiab <[email protected]> escribió:

Թանկագին Արտաշես, շնորհավորում եմ Ձեզ նոր պարտականությունների ստանձնման առիթով, բայց շատ եմ ափսոսում, որ էլ չեք լինելու ԵԱՀԿ ԽՎ-ում։ Երեկ երեկոյան հնարավորություն ունեի Ձեր անունը տալու հայ ընկերներիս (Հարությունյան ընտանիք, երեք սերունդ) հետ ճաշկերույթի ժամանակ իմ հայրենի քաղաքում։ Ավագները Ձեզ շատ լավ էին ճանաչում, և նրանք գնահատեցին Ձեր քաղաքական դիրքորոշումը։ Ես նրանց ցույց տվեցի մեր լուսանկարները կաթողիկոսի հետ, Ձեր տանն ընթրիքի ժամանակ, և նրանք շատ հպարտ էին։ Երեկ մենք դոլմա և քյուֆթա ունեինք, իհարկե։ Եվ նաև շատ օղի։ Հիշեցնեմ, որ մենք լավ ժամանակ ենք անցկացրել Երևանում։ Ես իսկապես ուզում եմ հանդիպել քեզ հետ որտեղ հարմար է։ Բայց և միաժամանակ, թանկագին բարեկամ, քեզ և Ձեր ընտանիքին եմ հղում իմ լավագույն մաղթանքները։ Ամուր գրկում եմ, Արտաշես։

Իգնասիո Սանչես Ամոր 

19.06.2017, 20:36, "Roberto Montella" <[email protected]>:

 

My dear Friend, dear Artashes,

 

Thank you for your very nice letter. 

I am sorry you will no longer be in our delegation but I will always keep a very nice memory of your participation and your kind friendship. 

Also Ivana and the boys send best regards to you.

And of course, I will reach out to you whenever I visit Yerevan so that we can meet privately.

 

All the best and hope to see you soon,

 

Roberto

 

 

Roberto Montella

Secretary General
OSCE Parliamentary Assembly 

Copenhagen, Denmark
Tel: + 45 33 37 80 40
www.oscepa.org

 

Թանկագին ընկեր, թանկագին Արտաշես,

Շնորհակալություն Ձեր շատ հաճելի նամակի համար։

Ափսոսում եմ, որ Դուք այլևս չեք լինելու մեր պատվիրակությունում, բայց ես միշտ կպահեմ հիանալի հիշողությունը Ձեր մասնակցության և Ձեր լավ բարեկամության մասին։

Իվանան և տղաները նույնպես բարևում են Ձեզ։

Եվ իհարկե, կդիմեմ Ձեզ, երբ լինեմ Երևանում, որպեսզի մենք կարողանանք հանդիպել մասնավոր կարգով։

Ամենայն բարիք, և հույս ունեմ, որ կտեսնվենք առաջիկայում։

Ռոբերտո

 

Այս նամակների հրապարակումը, անշուշտ, մեծ պատասխանատվություն է դնում ինձ վրա այն իմաստով, որ ՈւՄՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի իմ առաքելությունն ավարտելիս կարողանամ վստահաբար զեկուցել այն մասին, որ ՈւՄՎ-ում իմ և ՀՀ ԱԺ պատվիրակության կողմից արվել է հնարավոր ամեն բան, որպեսզի Հայաստանն այդ հեղինակավոր միջազգային կազմակերպությունում ներկայանա որպես հուսալի և արժանի կրողն ու պահապանը Քրիստոնեական արժեքների, որոնց համար հայ ժողովուրդը շատ թանկ գին է վճարել՝ Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում։

Չէի ցանկանա հոդվածս ավարտել տխուր նոտայով։ Ասեմ միայն մեկ բան, որ ՈւՄՎ նախագահը, գլխավոր քարտուղարը, խորհրդականները Հռոմի գլխավոր խորհրդաժողովի ավարտից հետո իմ առջև բավական պատասխանատու խնդիր են դրել՝ սերտ համագործակցություն հաստատել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի և Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջև։ Ուզում եմ հավաստիացնել, որ այդ խնդիրը կլուծվի, քանզի այն բխում է ինչպես ԵԱՀԿ և ՈւՄՎ խորհրդարանականների, այնպես էլ բարի կամքի տեր բոլոր մարդկանց շահերից։ Չէ՞ որ մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է աշխարհի ճակատագրի համար։

 

Հետգրության փոխարեն. 2017թ. հունիսի 29-ին Վատիկանում տեղի ունեցավ հանդիսավոր պատարագ ի պատիվ Սուրբ առաքյալներ Պետրոսի և Պողոսի։ Հռոմի Սրբազան պապ Ֆրանցիսկոսի հրավերով տոնական պատարագին մասնակցելու համար ՈւՄՎ տասը պատվավոր հյուրերի մեջ էր նաև Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը։ Նորին Սրբություն Հռոմի պապ  Ֆրանցիսկոսի ելույթը տոնական ժամերգության ժամանակ հորդոր էր աշխարհի ժողովուրդներին՝ միավորվել համաշխարհային չարիքի՝ ահաբեկչության դեմ պայքարում, ցանկացած անարդարության դեմ պայքարում։ Հռոմի պապի հորդորը լսվեց Վատիկանի հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց կողմից։

 

 

Արտաշես Գեղամյան,

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր,

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ (հայկական կողմից), Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]