1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Արմենիա» մրցույթ-փառատոնն իրենց ելույթներով կզարդարեն հեղինակավոր երաժիշտներ

«Արմենիա» մրցույթ-փառատոնն իրենց ելույթներով կզարդարեն հեղինակավոր 
երաժիշտներ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» միջազգային մրցույթ- փառատոնում համերգներով հանդես կգան հայտնի երաժիշտներ Մաքսիմ Վենգերովը, Ֆյոդոր Ռուդինը, Նարեկ Հախնազարյանը, Նարե Արղամանյանը և այլք: Մրցույթին կմասնակցեն աշխարհի 14 երկրից ժամանած 48 դաշնակահար: Այն  Հայաստանում կանցկացվի առաջին անգամ և կտևի հուլիսի 4-12-ը: Փառատոնի վերաբերյալ հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին կազմակերպիչներն ու ժյուրիի անդամները:

«Փառատոնի շրջանակում համերգային ծրագրերով ելույթներ կունենան փայլուն երաժիշտներ: Այն իր շուրջ է հավաքել լավագույն երաժշտական կոլեկտիվների, և մեր նպատակը մեր երկիրը, մեր երաժիշտներին աշխարհին ներկայացնելն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց «Արմենիա» մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը:

Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովի խոսքով`հաջորդ տարի Մալթայում դաշնակահարների մրցույթ  է կազմակերպվելու, որին կկարողանան մասնակցել ոչ բոլոր ցանկացողները:

«Այդ մրցույթը մրցանակային ֆոնդով, հավանաբար, ամենամեծը կլինի աշխարհում: Տարբեր երկրների 11 երաժշտական մրցույթների հաղթողներից կընտրվեն հինգ լավագույն դաշնակահարներ: «Արմենիա» մրցույթ-փառատոնի հաղթողը նույնպես հնարավորություն կունենա իրեն դրսևորել այդտեղ»,-ասաց նա:

«Արմենիա» միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ Արմեն Բաբախանյանն ընդգծեց, որ «Արմենիա»-ին մասնակցում են դաշնակահարներ Ռուսաստանից,  Վրաստանից, Ֆրանսիայից, Չինաստանից, Կորեայից, Լեհաստանից, այլ երկրներից:

«Մրցույթը կանցկացվի երկու փուլով: Ծրագիրն ազատ է, դաշնակահարները չունեն տարիքային սահմանափակում: Շեշտեմ, որ ազատ ծրագիրը հնարավորություն է տալիս հասկանալ, թե որքանով են մասնակիցները ինքնատիպ և բազմակողմանի»,-եզրափակեց Բաբախանյանը:

Մրցույթի ժյուրիի անդամ դաշնակահար Վլադիմիր Օվչիննիկովն ասաց, որ յուրաքանչյուր մրցույթ իր համար նախևառաջ տոն է: «Մեզ հետաքրքիր է հետևել կատարողական տարբեր դպրոցների ներկայացուցիչներին ու նոր բացահայտումներ անել: Հուսամ` հայ դաշնակահարները մեզ կզարմացնեն»,- եզրափակեց Օվչիննիկովը:

«Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Այն կկայանա ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]