Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Զվարթնոց»-ում Այվազովսկու 200 ամյակին նվիրված ցուցադրություն է բացվել

«Զվարթնոց»-ում Այվազովսկու 200 ամյակին նվիրված ցուցադրություն է բացվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց»  պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է  «Ծնվեց մահկանացու, իր մասին թողեց անմահ հիշատակ» խորագիրը կրող ցուցադրություն, որը նվիրված է աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու  ծննդյան 200  ամյակին։  Ներկայացվել են ծովանկարչի հայտնի կտավների լուսանկաների արտատպությունները՝ «Իններոդ ալիք», «Սև ծովը», «Նավաբեկություն», «Ծովափ» և այլն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, արգելոց-թանգարանի էքսկուրսավարները հայ և օտարազգի այցելուներին  հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով պատմել են  Հովհաննես  Այվազովսկու կենսարգրությունը, անդրադարձել նրա գործունեությանը և մանրամասն ներկայացրել գեղանկարչի հայտնի աշխատանքները։ Ինչպես միշտ այցելուներին անտարբեր չի թողել «Իններոդ ալիք» ստեղծագործությունը, որն, ի դեպ, ընդգրկվել է աշխարհի 10 լավագույն ծովանկարների շարքում։  «Իններոդ ալիք»-ը ցույց է տալիս մարդու անհավասար պայքարը բնության ահեղ տարերքի դեմ, բայց, այնուամենայնիվ, հեղինակը չի մոռացել լավատեսության մասին՝ հորիզոնում պատկերելով ծագող արևը», -այսպես է  ներկայացրել կտավը արգելոց-թանգարանի հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժնի վարիչ Լարիսա  Հարությունյանը։

Անդրադառնալով  Այվազովսկու  «Սև ծովը» կտավին` բանախոսը մեջբերել  է  ռուս գեղանկարիչ  Իվան  Կրամսկոյի  խոսքերը․ «Մենք ապշել էինք այդ պատկերի իմաստով և բարձր պոեզիայով»։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]