Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ադրբեջանում մարդկանց ձերբակալում են անգամ աղոթելու համար

Ադրբեջանում մարդկանց ձերբակալում են անգամ աղոթելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Մասալլըի շրջանի դատարանում հուլիսի 3-ին երեք տարվա ազատազրկման է դատապարտվել, որպես  «Աղոթքի բանտարկյալ» հայտնի Սարդար Հաջըհասանլին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Բաստաինֆո»-ն:

Հաջըհասանլիի փաստաբան Նեմաթ Կարիմլիի հաղորդմամբ` իր պաշտպայալը ձերբակալվել է Մասալլըի մզկիթում քարոզ իրականացնելու պատճառով:

«Քարոզը չի պարունակել հակաօրինական կամ քաղաքական բնույթ ունեցող ոչ մի տարր, սակայն քարոզից անմիջապես հետո նրան ձերբակալել են»,- ասել է Հաջըհասանլիի փաստաբանը:

Հաջըհասանլիին առաջադրվել է անօրինական կրոնական քարոզչություն իրականացնելու մեղադրանք և նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]