1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գրքի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով Երևանում բացվեց առաջին գրատնակը

Գրքի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով Երևանում բացվեց 
առաջին գրատնակը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող նորաբաց գիրք-տնակը կխթանի ընթեցանության զարգացումը:

ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հուլիսի 3-ին Երևանում բացվեց  բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանի անունը կրող գիրք-տնակը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Ծրագիրն իրականացվել է մասնավոր ներդրմամբ: Տարվա ընթացքում նախատեսել ենք տասը գրատնակ տեղադրել Երևանի տարբեր փողոցներում: Ընդգծեմ, որ դրանցից  յուրաքանչյուրի արժեքը վեց միլիոն դրամ է. ընդհանուր առմամբ վաթսուն միլիոն դրամի ներդրում է անհրաժեշտ ծրագիրն ամբողջությամբ կյանքի կոչելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Ամիրյանը: Նա հավելեց, որ ծրագրի նպատակը ընթերցողին գրականությանն ավելի մոտեցնելն է ու հույս հայտնեց, որ գրատնակներ հետագայում կտեղադրվեն նաև ՀՀ մարզերում:

Գրատնակների լավ աշխատանքի համար նախարարության աջակցությամբ բազմաթիվ PR ակցիաներ կիրականացվեն:

Գիրք-տնակի յուրահատուկ դիզայնի հեղինակ Արման Դավթյանի (Նուռ) խոսքով`գրքի ձևով գրատնակ ստեղծելու գաղափարն ինքնաբուխ էր: «Գրքի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեմ. դա է վկայում Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի առջևում տեղադրված արձանը: Սա «Ընթերցողի արձան»-ի շարունակությունն է: Այդ արձանն ունի տեղ, որտեղ մարդիկ իրենց տարբեր գրառումներն են գցում: Ես դեռ հավաքում եմ դրանք ու ասեմ, որ հետաքրքիր մտքերը շատ են: Դրանք հետագայում բրոշյուրի տեսքով կվաճառվեն այս գրատնակներում»,-շեշտեց դիզայները:

«Սրտանց ողջունում եմ Արմեն Ամիրյանի այս գեղեցիկ նախաձեռնությունը. եթե քաղաքը գրքերով ու գրախանութներով հարուստ լինի, ավելի շատ կլինեն կրթված, զարգացած երիտասարդները»,-շեշտեց Ավետիք Իսահակյանի թոռ, գրականագետ Ավետիք Իսահակյանը:

Նախարար Արմեն Ամիրյանի և Արման Դավթյանի (Նուռ) մտահղացմամբ, «Little Story» ընկերության 60 մլն դրամի ներդրումով, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ այդպիսի ևս 9 կրպակներ կտեղադրվեն մայրաքաղաքի՝ դասական հայտնի գրողների անուններ կրող փողոցներում։ Յուրաքանչյուր գիրք-տնակը կկոչվի այն գրողի անունով, որը կրում է տվյալ փողոցը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]