Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արծվիկ Մինասյանը համագործակցության ընդլայնման հարցեր է քննարկել Արգո Ավակովի և Դմիտրի Մարյասինի հետ

Արծվիկ Մինասյանը համագործակցության ընդլայնման հարցեր է քննարկել Արգո 
Ավակովի և Դմիտրի Մարյասինի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հուլիսի 3-ին  հանդիպում է ունեցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Արգո Ավակովի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինի և ՄԱԶԾ բնապահպանական ծրագրերի համակարգող Արմեն Մարտիրոսյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման առանցքում ԵԱՀԿ-ի հետ համագործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ հարցերի քննարկումն էր: Նախարար Արծվիկ Մինասյանը կարևորել է բնապահպանական ոլորտում ԵԱՀԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, նշել, որ չնայած, կառույցի երևանյան գրասենյակի փակմանը, ակտիվությամբ և հետեևողականորեն շարունակելու են դրանց իրագործումը: Նախարարը նշել է ծրագրերի ինստիտուցիոնալացման և գործողությունները ճանապարհային քարտեզի վերածման  անհրաժեշտությունը, ինչը կտա տեսանելի արդյունքներ:

Արգո Ավակովը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ներկայացրել նախատեսվող փոփոխություններից հետո փոխգործակցության հնարավորությունները, կարևորել դրանցում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի դերը: Դմիտրի Մարյասինն, իր հերթին, անդրադարձել է ՀՀ բնապահպանության նախարարության հետ հաջող համագործակցությանը, վստահեցրել, որ կան լավ հեռանկարներ դրա ընդլայնման համար: Հանդիպմանը խոսվել է գերատեսչության կարողությունների զարգացման անհրաժեշտության, տեխնիկական հագեցվածության և մի շարք այլ հարցերի մասին, որոնց մանրամասները կքննարկվեն արդեն աշխատանքային հանդիպումների ընթացքում: Ավարտին կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են համագործակցության ընդլայնման և համատեղ աշխատանքին միտված պատրաստակամությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]