1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ընդգծելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարեւորությունը՝ Արա Բաբլոյանն անդրադարձել է երկու երկրների միջպետական փոխգործակցության բազմազան ոլորտներին: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է հայ-ռուսական խորհրդարանական համագործակցությունը՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը կշարունակի իր արդյունավետ աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում ակտիվորեն համագործակցելու անհրաժեշտությանը:

Արա Բաբլոյանը փաստել է, որ հայ-ռուսական հարաբերությունների սերտացման գործում մեծ դերակատարություն ունի Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը: Նա նորընտիր խորհրդարանի անունից պատրաստակամություն է հայտնել համագործակցելու դեսպանության հետ՝ նպաստելով բարեկամ ժողովուրդների հարաբերությունների առավել խորացմանը:

Իվան Վոլինկինը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր աշխատանք:

Դեսպանը ընդգծել է միջխորհրդարանական հարաբերությունների առկա մակարդակի կարեւրությունը ռուս-հայկական քաղաքական օրակարգում:

Դեսպան Վոլինկինի խոսքով՝ պատմականորեն իրար փոխկապակցված բարեկամ երկրները պիտի զարգացնեն կապերը բոլոր ոլորտներում՝ շարունակելով համագործակցությունը նաեւ միջազգային կառույցներում:

Իվան Վոլինկինն անդրադարձել է համագործակցության ակտիվացմանը ԵԱՏՄ շրջանակում՝ կարեւորելով երկու երկրների օրենսդրության համապատասխանեցումը:

Հանդիպման ավարտին զրուցակիցները քննարկել են ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ առաջիկայում Մոսկվա նախատեսված պաշտոնական այցի մանրամասները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]