Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արկազանսի գիշերային ակումբներից մեկում հրաձգության հետևանքով տուժել է 17 մարդ

Արկազանսի գիշերային ակումբներից մեկում հրաձգության հետևանքով տուժել է 17 
մարդ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Արկանզաս նահանգի գիշերային ակումբներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է առնվազն 17 մարդ. մեկ տուժած գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Աղբյուրի հաղորդմամբ, իրավապահ մարմինների աշխատակիցները ժամանել են Լիթլ Ռոք քաղաքի Power Lounge ակումբի մոտ տեղական ժամանակով ժամը 02:30-ին՝ հրաձգության մասին հաղորդագրություններ ստանալուց հետո:
Ոստիկանների կարծիքով՝ միջադեպը տեղի է ունեցել վեճի հետևանքով և կապված չէ ահաբեկչության հետ: ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ ամենաերիտասարդ տուժածը 16 տարեկան է: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]