Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դմիտրի Մեդվեդեւը համաշխարհային առաջնորդներին հորդորել է համախմբվել միասնական, անվտանգ Եվրոպա ունենալու նպատակի շուրջ

Դմիտրի Մեդվեդեւը համաշխարհային առաջնորդներին հորդորել է համախմբվել 
միասնական, անվտանգ Եվրոպա ունենալու նպատակի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Գերմանիայի դաշնային կանցլեր Հելմուտ Կոլի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ հայտարարել է, որ Եվրոպայում առկա հակասությունները չեն մոտեցնում «մեկ տանիքի» ստեղծման նպատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Риа Новости»-ն:

Նա հորդորել է համաշխարհային առաջնորդներին շարժվել դեպի այդ նպատակը:

«Պետք է ընդունել, որ այսօր մեր հակասությունների պատճառով բավականին հեռու ենք  մեկ ընդհանուր տանիք ստեղծելու մեր երազանքից»,-նշել է ՌԴ վարչապետը:

Դմիտրի Մեդվեդեւի համոզմամբ՝ նրանց ընդհանուր նպատակը պետք է լինի հենց միասնական, անվտանգ եւ բարգավաճ Եվրոպան:

«Հելմուտ Կոլը ավելի դժվարին ժամանակներում ապացուցել է, որ այդ նպատակը հասանելի է: Նրա ջանքերի արժանի հետեւորդ լինելու պատասխանատվությունն է  այժմյան համաշխարհային առաջնորդների ուսերին: Հելմուտ Կոլը երազում էր ոչ միայն միասնական Գերմանիայի, այլեւ միասնական Եվրոպայի մասին եւ տեսնում էր Ռուսաստանը որպես դրա անբաժան մաս»,-ասել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]