Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Սպիտակ տանը, Պետքարտուղարությունում ու Կոնգրեսում ներկայացրել է ՀՀ առաջնահերթությունները

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Սպիտակ տանը, Պետքարտուղարությունում ու 
Կոնգրեսում ներկայացրել է ՀՀ առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ղեկավարները Սպիտակ տան, Պետքարտուղարության և Կոնգրեսի անդամների հետ մեկշաբաթյա խորհրդակցությունների ընթացքում անդրադարձել են ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև համագործակցության ավելի լայն հնարավորություններին, քննարկել օտարերկրյա օգնության ընդլայնմանը, ադրբեջանական ագրեսիայի վերահսկմանը, Հայոց ցեղասպանության հարցով արդարության հաստատմանը վերաբերող հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ամերիկայի հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը ղեկավարել է հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը։

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը հատուկ ուշադրություն է դարձրել 2018 ֆինանսական տարում արտասահմանյան օգնության մասին օրինագծին, Արցախին տրամադրվող ականազերծման և բժշկական օգնության ընդլայնմանը, Հայաստանին ԱՄՆ-ի տնտեսական աջակցության պահպանմանն ու Հայաստանին, որպես Մերձավոր Արեւելքից փախստականների համար անվտանգության գոտու, ամերիկյան օգնության ընդլայնմանը։ Բացի այդ, քննարկվել են հարկերի կրկնակի գանձումից խուսափելու համաձայնագրին, ինչպես նաեւ Լոս Անջելեսի և Երևանի միջեւ կոմերցիոն ու բեռնատար չվերթների կազմակերպմանը վերաբերող հարցեր։

Քննարկվել է նաև մայիսի 16-ին, Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների հարձակումն ու ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները հիմնովին վերանայելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Թուրքիայի՝ Հայոց Ցեղասպանության ժխտման և Կիպրոսի օկուպացումը շարունակելու քաղաքականությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]