1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը մանկապարտեզ ավարտող փոքրիկներին մաղթել է բարի երթ դեպի գիտելիքների մեծ աշխարհ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը մանկապարտեզ ավարտող փոքրիկներին մաղթել է բարի երթ դեպի գիտելիքների մեծ աշխարհ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Նորք վարչական շրջանի մանկապարտեզներում սահմանված ժամանակացույցով շարունակվում են ավարտական հանդեսները: Հունիսի 30-ին միջոցառումներից մեկին մասնակցել է նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Թիվ 108 մանկապարտեզում կազմակերպված ավարտական տոնահանդեսին մանուկներն իրենց ծիածանաթև մանկության նրբերանգներով գույների կատարյալ հրավառություն են ստեղծել դահլիճում: Նրանք հանդիսատեսին ներկայացրել են, թե ինչ արժեքներով են դաստիարակվել նախադպրոցական այդ կրթօջախում, ցուցադրել են սերը հայրենիքի, սեփական պետության բանակի, ազգային խորհրդանշանների, ծնողի, ընտանիքի, գիտելիքի ու մայրենի լեզվի նկատմամբ: Երգ ու պարի գեղեցիկ կատարումներով փոքրիկները հրաժեշտ են տվել մանկության հարազատ օրրանին՝ իրենց հետ տանելով անմոռաց հուշեր: Ամեն ինչ մտածված էր բարձր մակարդակով ու մանրակրկիտ, չէր մոռացվել նաև աղջիկների վալսը հայրիկի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շնորհավորելով երեխաներին, նրանց ծնողներին և մանկավարժներին՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը կարևորել է օրվա խորհուրդը՝ փոքրիկներին մաղթելով բարի երթ դեպի գիտելիքների մեծ աշխարհ: Վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ավարտող բոլոր երեխաներին է նվիրել սպասված ու խորհրդանշական առաջին դպրոցական պայուսակները՝ գրենական պիտույքների լրակազմով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]