Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստան-Արցախ հիմնադրամն ապրիլ-հունիսին հավաքագրել է 6,8 մլն դոլարի օգնություն

Հայաստան-Արցախ հիմնադրամն ապրիլ-հունիսին հավաքագրել է 6,8 մլն դոլարի 
օգնություն

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Հայաստան-Արցախ հիմնադրամը Հայաստանի ու Արցախի բնակչության համար հավաքագրել է 6,8 մլն դոլարի մարդասիրական օժանդակություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնադրամը 6,4 մլն դոլարի դեղորայք և մարդասիրական սարքավորումներ է ապահովել AmeriCares ($3.8 միլիոն), Direct Relief International ($2.4 միլիոն) և  MAP International ($81,000) բարեգործական կազմակերպություններին։ Նշված կազմակերպություններն իրենց հերթին ևս մեծաքանակ ապրանքներ են նվիրաբերել Հայ որբերի օգնության միությանը, Հայաստանի երիկամային ընկերակցությանը և Կալիֆորնիայի Ալպերթ Ֆիլիփս բուժհաստատությանը:

Անցած 28 տարիների ընթացքում Հայաստան-Արցախ հիմնադրամը Հայաստանին ու Արցախին հայթայթել է  755 մլն դոլարի մարդասիրական օգնություն:

«Հայաստան-Արցախ հիմնադրամը կանոնավոր կերպով և անվճար առաջարկում է միլիոնավոր դոլարների կյանք փրկող դեղորայք և բժշկական սարքավորումներ: Մեզ մնում է միայն վճարել առաքման ծախսերը: Մենք մեծապես քաջալերում ենք հիմնադրամի առատաձեռն նվիրատվությունները, որպեսզի կարողանանք շարունակաբար կենսական նպաստ տրամադրել Հայաստանի և Արցախի բոլոր բժշկական կենտրոններին»,- ասել է հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]