Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների մի շարք փաստաթղթեր են ստորագրել

ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների մի շարք փաստաթղթեր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանի գլխավորությամբ հունիսի 30-ին Մոսկվայում քննարկումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «ՌԴ ֆինանսների նախարարության պատվիրակությունը գլխավորել է նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակը:

Երկկողմ հանդիպումներում քննարկվել են համագործակցության օրակարգը, այդ թվում՝ Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցության «Ճանապարհային քարտեզի» շրջանակներում  իրականացվող միջոցառումներին առնչվող հարցերը: Անդրադարձ է եղել նաև միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի ստեղծման հեռանկարներին, ինչպես նաև հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության տեխնոլոգիական և տեխնիկական վերազինման ծրագրի մեկնարկին վերաբերող հարցերին:

Հանդիպման արդյունքում կողմերը ստորագրել են Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակացության «Ճանապարհային քարտեզով» նախատեսված պարտավորությունների կատարման համար  տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ միջկառավարական, ինչպես նաև ՌԴ ՖՆ և ՀՀ ՖՆ համապատասխան համաձայնագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ արձանագրությունները:

Վերոնշյալից բացի ստորագրվել է նաև համաձայնագիր ՀՀ-ին անհատույց ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ՝ միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի ստեղծման նախագծի համաֆինանսավորման շրջանակներում: Ըստ համաձայնագրի՝ 2017-2021 թթ. հայկական կողմին կցուցաբերվի սարքավորումների տեղադրման, մասնագետների վերապատրաստման աջակցություն:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am