Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կողբի եւ հարակից համայնքների պատանիները մասնակցեցին ԹՈՒՄՈ-ի ամառային ճամբարին

Կողբի եւ հարակից համայնքների պատանիները մասնակցեցին ԹՈՒՄՈ-ի ամառային 
ճամբարին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կողբ» կրթության, մշակույթի եւ սպորտի զարգացման հիմնադրամի եւ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցության շրջանակներում սահմանամերձ Կողբի և հարակից համայնքների 26 պատանի մասնակցեցին ԹՈՒՄՈ-ի ամառային ճամբարին: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Կողբ» հիմնադրամի տնօրեն Արթուր Աբովյանն ասաց, որ ճամբարին մասնակցեցին 14-18 տարեկան պատանիներ, ովքեր ծանոթացան կենտրոնի հիմնական ոլորտներին և սկսեցին տիրապետել նոր հմտությունների, ինչպես նաեւ ձեռք  բերեցին ընկերներ աշխարհի տարբեր անկյուններից: «Քանի որ 2018 թվականին Կողբում նախատեսվում է ԹՈՒՄՈ կենտրոն բացել, այդ երեխաները կլինեն կենտրոնի առաջին ուսանողները, ովքեր  որոշակի պատկերացում կունենան ԹՈՒՄՈ-ի մասին եւ հետագայում իրենց փորձը կփոխանցեն նաեւ համայնքի պատանիներին»,-ասաց նա՝ հավելելով, որ հուլիսին ամառային ճամբարին կմասնակցի եւս երեք երեխա:

Արթուր Աբովյանի խոսքով` ճամբարին մասնակցած երեխաներին ընտրել է ԹՈՒՄՈ-ն` նրանց ներկայացրած շարադրությունների արդյունքների հիման վրա:

«Կողբ» հիմնադրամն ու ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը համագործակցում են 2016 թվականից: Նույն կազմակերպությունների համագործակցության արդյունքում Թումոյի ամառային ճամբարին տարածաշրջանի պատանիները մասնակցել են նաեւ 2016 թվականին:

Լուսանկարները` tumo.org


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]