1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարաղայի կոտորածը միջազգայնորեն պատշաճ ուշադրության չի արժանացել. Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը Bernardinai.lt-ին

Մարաղայի կոտորածը միջազգայնորեն պատշաճ ուշադրության չի արժանացել. Տիգրան 
Մկրտչյանի հարցազրույցը Bernardinai.lt-ին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդարձակ հարցազրույց է տվել լիտվական Bernardinai.lt լրատվական կայքին՝ նվիրված ղարաբաղյան հիմնախնդրին «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի հայերեն թարգմանությունը: 

- Պարոն դեսպան, մեր մամուլում Հայաստանի վերաբերյալ քաղաքական տեղեկատվությունը շատ հատվածային է և մեծամասամբ ղարաբաղյան հակամարտության մասին: Անգամ սկանդալ տեղի ունեցավ, երբ ինչ-որ մեկը ինտերնետում հրապարակեց երկու լիտվացի դիվանագետների քննարկումներըշն այս թեմայով: Ե՞րբ և ինչպե՞ս կարող է իրավիճակը փոխվել:

- Պատասխան. Լիտվական մամուլը հաճախ ներկայացնում է հայկական մշակույթը և պատմությունը, ինչպես նաև հայ-լիտվական համայնքային կյանքը: Այսպիսով, ես չէի ասի, որ Ադրբեջանի և Արցախի միջև հակապարտությունը քննարկման գլխավոր թեման է Լիտվայում: 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ ներկայացված ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից: Համանախագահները բազմաթիվ առիթներով ներկայացրել են կարգավորման առաջարկներ: Սկսած 2009թ. Մեծ ութնյակի Լ՛Աքվիլայի գագաթաժողովից առնվազին 5 անգամ համանախագահ երկրների պետության ղեկավարները հայտարարություններ են տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կոնկրետ քայլերի վերաբերյալ: Ամեն հայտարարությունից հետ հայկական կողմը իր պատրաստակամությունն է հայտնել առաջ մղել հակամարտության կարգավորումը՝ առաջարկված հիմքի վրա: Ադրբեջանը չի ողջունել այդ առաջարկները: Ավելին, արդեն բավականին ժամանակ է, ինչ Ադրբեջանի դիվերսիոն հարձակումները, Ադրեբեջանի և Արցախի շփման գծում սադրանքները սովորական են դարձել: Անցյալ տարի Ադրբեջանն անգամ իրականացրեց լայնամասշտաբ ագրեսիա Արցածի դեմ: Նախապես պլանավորված բլիցկրիգը ձախողվեց՝ բոլոր կողմերից խլելով հարյուրավոր կյանքեր:

- Երկու շաբաթ առաջ ԵԱՀԿ-ն հայտարարեց երևանյան գրասենյակի փակումը: Մենք գիտենք, որ դա Ղարաբաղի պատճառով է. Բայց ինչո՞ւ հիմա:

- Ինչպես դուք հնարավոր է նկատած լինեք տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցներից և հայտարարություններից, ավտորիտարիզմը Ադրբեջանում խոր արմատներ է գցում:  Այստեղ լիտվական մամուլը նույնպես դրա մասին հաճախ գրում է: ԵԱՀԿ աշխատանքն ուղղված է տարածաշրջանում խաղաղության, կայունության և ժողովրդավարության ամրապնդմանը: Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները այդքան էլ ոգևորված չէին իրենց երկրում ԵԱԿՀ գործունեությունից և 2015թ. ընթացքում չերկարացրեցին դրա մանդատը: Ավելին, գրասենյակի կողմից իրականացվող մարդասիրական ծրագրին վերաբերող վերապահման քողի տակ Ադրբեջանն օգտագործեց ԵԱԿՀ որոշումների կայացման գործընթացում կոնսենսուսի սկզբունքը և ԵԱԿՀ երևանյան գրասենյակի գործունեությունը երկարաձգելու՝ բոլոր մնացած անդամների ցանկությանն ի հակառակ, այն կիրառեց վետոի իր իրավունքը ԵԱՀԿ բոլոր մասնակից երկրների կամքին հակառակ: Միջազգային հանրության որոշ անդամներ, նշելով Հայաստանի կառուցողական դիրքորոշումն այս հարցի նկատմամբ, արտահայտեցին իրենց խորն անհամաձայնությունը Բաքվի ապակառուցողական դիրքորոշման վերաբերյալ, որի արդյունքը հանդիսացավ Հարավային Կովկասում ԵԱՀԿ վերջին լիարժեք գործող գրասնեյակի փակումը: Այն ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ, քանի որ ԵԱՀԿ երևանյան գրասնեյակը ներգրավված չի եղել հակամարտությանը վերաբերող հարցերի մեջ, մի բան, որը հաստատվեց ներառյալ ԵԱՀԿ գերմանական և ավստիրական նախագահության կողմից: 

Պարզապես Ադրբեջանի ղեկավարները մտածում են ինչ-որ անհնար բանի մասին՝ մեկուսացնելու Հայաստանը՝ բայց իրականում իրենք իրենց դնելով մեկուսացման մեջ: Հնարովո՞ր է մեկուսացնել մի ազգի, որն իրապես գլոբալ է:

-  Եթե դուք հիշում եք՝ ինչպես սկսվեց հակամարտությունը, կարող եք գնահատել, որ այն ի սկզբանե հրահրվել կամ սաստկացել է Կրեմլի կողմից: Երկու կողմերը ստացել են զենքեր, որպես կանոն, ոչ անհրաժեշտ ոստինակության համար: Դրանք սովետական միության բանակին են պատկանել: 

 - Հայերի կոտորածները Ադրբեջանում կազմակերպված էին Սովետական Ադրբեջանի վերնախավի կողմից: Դա ապացուցված փաստ է: Սովետական բանակի վաղաժամ մուտքը Բաքու 1990թ.՝ հունվարին կանգնենցելու համար հայերի դեմ սանձազերծված արյունահեղությունը մեր օրերում Ադրբեջանում ներկայացվում է իբրև թե այն պայքարում եր անկախության համար: Սա տեղի ունեցածի բացահայտ սխալ մեկնաբանություն է: Բավական է ասել, որ մի շարք միջազգային հանդեսներ, ինչպիսիք են՝ Նյու Յորք Թամյսը, ունեն այդ օրերի հայերի բարբարոսաբար սպանությունների մանրամասն լուսաբանություններ:  

Ինչպես ես նշեցի, հակամարտությունը սկսվել է, երբ Ադրբեջանը հայտնվեց աշխարհի քաղաքական քարտեզի վրա 1918թ. և սկսեց պատմական հայկական տարածքների նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնել: 1988թ. հակամարտությունը կրկին բորբոքվեց և այս անգամ արդեն խաղաղ կոչերը՝ ուղղելու բռնակալի կողմից թույլ տված պատմական սխալը, հանդիպեց Բաքվի բռնի և շատ դեպքերում ցեղասպան պատասխանին: Մենք չէինք կարող և չէինք ենթարկվի եւս մեկ ցեղասպանության: Յուրաքանչյուր ոք դա շատ լավ հասկանում է. Մի բռնապետը հրահանգեց Արցախը բռնակցել Ադրբեջանին, իսկ հիմա մյուսը երազում է այն ուժող նվաճելու մասին: 

Ճիշտ է, որ հակամարտության վաղ փուլում՝ 1991թ ապրիլի-օգոստոսին, Ղարաբաղի հյուսիս-արևելյան մասերում իրականացվեց այսպես կոչված «Օղակ» օպերացիան, որի ընթացքում Սովետական բանակը ադրբեջանական ուժերի հետ մեկտեղ իրականացրեց 24 հայկական գյուղերի բռնի տեղահանություն: Դա իսկապես չափազանց բացասական ազդեցություն ունեցավ հակամարտության հետագա վատթարացման վրա: 

Հաջորդ ամիս լրանում է Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի մի մասի բռնազավթման 25-րդ տարին, ինչն ուղեկցվել էր բազմաթիվ վայրագություններով ու մասսայական էթնիկ զտման քաղաքականությամբ։ Մոտենալով մայրաքաղաք Ստեփանակերտին՝ Ադրբեջանի զինված ուժերը սկսեցին սպառնալ Լեռնային Ղարաբաղի գոյությանը։ Թեև սա արդեն անցյալում է, սակայն բռնազավթված տարածքի մի մասը շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ։ 2016 թվականի ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումները պարզորոշ կերպով ցուցադրեցին, որ ադրբեջանական մոտեցումներում ոչինչ չի փոխվել։ Սա վերստին հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ձգտումն իրավացի էր ինչպես անցյալում, այնպես էլ այսօր։  

-        Ներկայիս իրավիճակը հիշեցնում է Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակները` բազմաթիվ մարդիկ գտնվում են խրամատներում։ Ադրբեջանի դիվանագիտական դիրքորոշումը հենվում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի չորս բանաձևերի վրա։ Հայաստանը պիտի դուրս բերի իր ուժերը, և խնդիրները կլուծվեն։ Ո՞րն է Ձեր պատասխանը։  

Այդ բոլոր չորս բանաձևերի խախտողը Ադրբեջանն էր։ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի կարևորագույն պահանջը զինված գործողությունների անհապաղ դադարեցումն էր և կայուն զինադադարի հաստատումը։ Այս պահանջը շարունակաբար խախտվել է Ադրբեջանի կողմից։ 

Անվտանգության խորհուրդը դադարեց ընդունել հետագա բանաձևեր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, քանի որ դրանց խախտումը արժեզրկում էր իր որոշումները՝ խարխլելով վերջինիս հեղինակությունը և դարձնելով այդ բանաձևերն անիմաստ:   

Իմիջայլոց, ես չեմ կարող համաձայնել, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը Ադրբեջանի տեսակետն են արտահայտում: Բանաձևերում կան մի շարք դրույթներ, որոնք Բաքուն անտեսում է, անուշադրության մատնում: Բանաձևերը ճանաչում են Լեռնային Ղարաբաղի տեղացի հայերին որպես հակամարտության կողմ: Ադրբեջանը հրաժարվում է բանակցել նրանց հետ: Բանաձևերն անդրադառնում են Հայաստանին, միայն որպեսզի կոչ անեն ազդել Լեռնային Ղարաբաղի հայերի վրա՝ շարունակելու բանակցությունները: Բանաձևերը կոչ են անում բացել հաղորդակցության բոլոր միջոցները: Ադրբեջանը Հայաստանի հետ և Հայաստանի միջով անցնող  տրանսպորտային ցանցերը փակ է պահում: 

ՄԱԿ-ն ընդունում է հակամարտության լուծման միայն մեկ ուղի՝ խաղաղ բանակցությունները: ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի դրությների մեծ մասը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին սատարելու մասին են: Ադրբեջանն անում է ամեն ինչ խաղաղության գործընթացը ձախողելու համար:  

Մինչ այդ այս գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշում են, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է  Լեռնային Ղարաբաղի բնակչության պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Հենց որ Ադրբեջանը հասկանա և ընդունի միջազգային հանրության կողմից սատարվող այս դիրքորոշումը, հակամարտությունը կլուծվի:

-Մենք խոսում ենք ոչ միայն Ղարաբաղի, բայց 20%-ի մասին (ամեն ադրբեջանցի կասի), ինքնիշխան պետության օկուպացված տարածքի մասին: Ինչո՞ւ չվերադարձնել այն: Կարո՞ղ է դա օգնել լուծելու խնդիրը: 

Ես վստահ եմ՝ շփոթություն կա թվերի հետ: Ղարաբաղի հայությունը ազատագրել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմանների դուրս տարածքները՝ որպես անվտանգության ապահովման մաս: Բայց ներկայում ԼՂԻՄ այլ տարածքներ կան, որ դեռ ադրբեջանական օկուպացիայի ներքո են: Եվ ես կուզեի հիշեցնել համանախագահների՝ զորքերն անմիջապես դուրս բերելու վերաբերյալ առաջարկը, որն Ադրբեջանը մերժում է: 

Անօրինական բռնակցումը և խորհրդային շրջանում հայերի ամբողջական էթնիկ զտումը պատմական Հայաստանի մեկ այլ տարածքում՝ Նախիջևանում, չի մոռացվել և չի կարող մոռացվել երբևէ:

-Ինչպե՞ս և ի՞նչ եք անելու հարյուր հազարավոր փախստականների խնդրի հետ:

- Ադրբեջանից չորս հարյուր հազար հայ փախստական կա: Փախստականներ կան նաև ներկայում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից: Ամենից առաջ նաև ներքին տեղահանվածներ կան Լեռնային Ղարաբաղի՝ շփման գծին մոտ բնակավայրերից: Ես հավատում եմ, որ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները ներառում են բոլոր փախստականների վերադարձն իրենց նախնական բնակավայրեր:

-        Երկու կողմերը մեղադրում են միմյանց բազմաթիվ պատերազմական հանցագործությունների համար: Դուք կհամաձայնե՞ք անկախ հետաքննության և միջազգային տրիբունալի հետ:

- Եթե մենք սկսենք հակամարտության ամենավաղ շրջանից, կարիք կլինի ամբողջությամբ հետաքննել 1988-1990 թթ.-ին Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերը: Մի քանի օր շարունակ 2016թ.-ի ապրիլին քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակն ամբողջ աշխարհի աչքի առաջ  իրականացնում էր պատերազամական հանցագործություններ: Արցախի օմբուդսմենը պատրաստել է մանրամասն զեկույց, որը ցույց է տալիս, թե ինչպես են գլխատել և անդամահատել հայ զինծառայողների, իրականցրել ծեր մարդկանց մարմիններ խոշտանգում և այլ հանցագործություններ: Այս հանցագործություններն իրակացողներին Ադրբեջանի նախագահը պարգևատրել և մեծարել է՝  որպես Ադրբեջանի հերոսներ: Սրանից առաջ Բուդապեշտում  հայ քնած զինվորին կացնով գլխատած Ռամիլ Սաֆարովը Հունգարիայից Ադրբեջանին արտահաձնվելուց և Բաքու վերադառնալուց հետո հռչակվեց ազգային հերոս: Երբ Ադրբեջանում մարդասպաններին ողջունում են, ինչպես հերոսների, մենք պետք է լրջորեն մտածենք՝ արդյո՞ք ադրբեջանական հասարակությունը պատրաստ է հակամարտության խաղաղ կարգավորման, և եզրակացություններ անենք ըստ այդմ: 

Բացի այդ, Մարաղայի կոտորածը՝ մի ամբողջ գյուղի հողին հավասարեցնելը և 100-ից ավելի քաղաքացիականների դաժան սպանությունը,  միջազգայնորեն պատշաճ ուշադրության չի արժանացել : 

Հայերն ադրբեջանցիների հետ նման կերպ չեն վարվել: Նման դեպք չի եղել:

-        Հայկական և ադրբեջանական պատվիրակությունները բախվել են Մոսկվայում Երկրորդ աշխարահամարտի վետերանների հիշատակի արարողության ժամանակ, անջատված Ղարաբաղի շրջանի շուրջ ծագած տարաձայնությունից հետո: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս միջադեպը: 

-Այդ միջադեպը տեղի ունեցավ, քանի որ ադրբեջանցիները տեսան Արցախի դրոշը և կռիվ սկսեցին: Սա Ադրբեջանում հարատև պատմություն ունեցող հայաատյացության (արմենոֆոբիա) հետևանք է. Եթե մարդիկ պատրաստ չեն հանդուրժել Արցախի դրոշը, դուք կարող եք շատ լավ եզրակացնել, որ նրանք չեն կարող հանդուրժող լինել նաև Արցախի ժողովրդի նկատամամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց կոչերում հորդորում են պատրաստել հասարակություններին խաղաղության և ոչ թե պատերազմի: Ադրբեջանում ես չեմ նկատել խաղաղության պատրաստելու անգամ չնչին աշխատանք:

-  Ի՞նչ եք կարծում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Լիտվայի դիվանագիտական դիրքորոշման վերաբերյալ: 

-Լիտվան, որքանով ես կարող եմ ասել, աջակցում է հարցի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագախահների ձևաչափի շրջանակներում:  Սա նաև ԵՄ-ի և համանախագահների ջանքերին մյուս բոլոր սատարողների դիրքորոշումն է:

- Ձեր կարծիքով որևէ լուրջ առաջընթաց կգրանցվի՞ Ղարաբաղյան և հետխորհրդային տարածքի մյուս սառեցված հակամարտությունների կարգավորման հարցում:

-Ես անձամբ չեմ կարծում, որ այդ հակամարտություններն արագ լուծում կգտնեն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]