Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերմանիան Եվրամիությանը ալիևյան ռեժիմի հետ կոշտ լինելու կոչ է արել

Գերմանիան Եվրամիությանը ալիևյան ռեժիմի հետ  կոշտ լինելու կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի  խորհրդարանը (Բունդեսթագ) հունիսի 29-ին Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքականության վերաբերյալ բանաձև է ընդունել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Բանաձևը քննարկվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած կոալիցիայի և Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախաձեռնությամբ:

Բանաձևում նշվում է, որ բարիդրացիությունը շարունակում է մնալ Եվրամիության արտաքին քաղաքականության անփոխարինելի գործիքը, և Բունդեսթագը գտնում է, որ անհրաժեշտ է շարունակել բարեփոխումները գործընկեր երկրներում:

Փաստաթղթում խոսվում է նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ: Նշվում է, որ չնայած Ադրբեջանը 2009-ից միացել է Արևելյան գործընկերությանը, անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել  ԵՄ հարաբերությունների կարգավորման և զարգացման ուղղությամբ:

«Ադրբեջանը փորձել է ԵՄ հետ հարաբերությունները սահմանափակել էներգետիկայի և առևտրի ոլորտներով: Մենք գտնում ենք, որ Ադրբեջանի և ԵՄ միջև ստորագրվելիք փաստաթղթերում ոչ միայն էներգետիկայի հարցերին, այլ նաև ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին պետք է մեծ կարևորություն տրվի: Ցավոք Ադրբեջանի ավտորիտար և ռեպրեսիվ ռեժիմը մեծ խնդիրներ է ստեղծում հասարակության համար: Այդ իսկ պատճառով անհնարին է Ադրբեջանի և ԵՄ միջև խորը և համակողմանի համագործակցությունը: Շատ կարևոր է բանակցությունները եվրոպական արժեքների համատեքստում կազմակերպելը: Հույս ունենք, որ Եվրամության և Ադրբեջանի միջև ընդունվելիք փաստաթղթերը հիմնված կլինեն ժողովրդավարության սկզբունքների վրա և կարտացոլեն Ադրբեջանի կողմից հասարակական և անհատական իրավունքները պահպանելու կոնկրետ պարտավորություններ»,- նշված է Բունդեսթագի հայտարարության մեջ:

«ԵՄ-Ադրբեջան համաձայնագրում պետք է ներառված լինեն դրույթներ ,որոնք կապահովեն այդ երկրում քաղաքացիական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ազատ գործունեությունը»,- ասված է հայտարարության մեջ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]