1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ագրամունտի իմպիչմենտի նախաձեռնությունը ներկայացվել է ԵԽԽՎ քարտուղարությանը

 Ագրամունտի իմպիչմենտի նախաձեռնությունը ներկայացվել է ԵԽԽՎ 
քարտուղարությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ավարտից հետո ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնվել կառույցի նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ Ագրամունտին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունը 160 կողմ ձայնով ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբի նորվեգացի անդամ Ինգրիդ Սկոն:

Հունիսի 26-ին Ստրասբուրգում մեկնարկեց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: Հունիսի 28-ին ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբում թեժ նիստից հետո որոշում կայացվեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին հեռացնել ԵԺԿ քաղաքական խմբից: Ավելի վաղ ԵԽԽՎ հինգ հիմնական քաղաքական խմբերից մեկը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խումբը, ձայների մեծամասնությամբ քվեարկել էր ԵԽԽՎ-ի ներկայիս ղեկավար Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին: Վեհաժողովի պատգամավորները Ստրասբուրգում ընթացող ամառային նստաշրջանում բանաձեւ էին ընդունել նրա անդամների պատասխանատվության սկզբունքի վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]