Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զինված խմբի անդամների նկատմամբ բռնություն կիրառելու ահազանգերի հիման վրա ծառայողական քննություն է իրականացվում

Զինված խմբի անդամների նկատմամբ բռնություն կիրառելու ահազանգերի հիման վրա ծառայողական քննություն է իրականացվում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարվա հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակետային  ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամների նկատմամբ դատարանի նկուղում ոստիկանների կողմից բռնություն կիրառելու վերաբերյալ ահազանգերի հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, կատարվում է ծառայողական քննություն: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պոետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Անուբախ Համբարյանը՝ պատասխանելով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին: «Մենք հիմա չենք կարող ասել՝ միջադեպ եղել է, թե ոչ: Իհարկե, ահազանգ եղել է: Նյութեր են նախապատրաստվում, կատարվում է ծառայողական քննություն տեսչությունում, նյութերը կուղարկվեն հատուկ քննչական ծառայություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Համբարյանը:

Մանե Թանդիլյանը  նաև հետաքրքրվեց, թե ի՞նչ պատիժ են ստացել այն ոստիկանները, որոնք 2016 թվականի հուլիսին զինված  խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց հետո լրագրողների և ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառել: Անուբախ Համբարյանն ընդգծեց, որ այդ ժամանակ էլ է կատարվել ծառայողական քննություն: «Գործով զբաղվել է հատուկ քննչական ծառայությունը, իսկ մեզ մոտ 7 մարդ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության»,- ասաց Անուբախ Համբարյանը: Նա հավելեց, որ եղել են կոչումի իջեցման, նկատողության և խիստ նկատողության դեպքեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am