Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ամերիկուհուն վախեցրել Է հանկարծակի ավտոտնակում հայտնված արջը

Ամերիկուհուն վախեցրել Է հանկարծակի ավտոտնակում հայտնված արջը
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլորադոյի բնակչուհի Դենիել Բեքսթրոմը պատրաստվում Էր իր մեքենայով դուրս գալ ատվոտնակից, երբ հայտնաբերել Է, որ արջ Է սողոսկել շինություն: Կինը տեսագրել Է կենդանուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Գրողի տարած ա՛րջ, չքվիր այստեղից: Թու՜հ, այս արջին տես, թու՜հ»,- գոռում Է նա գազանի վրա եւ փորձում դրան քշել կլաքսոնով: Փոքր-ինչ ուշ նրան հաջողվում Է փակել ավտոտնակի դուռը եւ արջին թողնել դրսում:

Բեքսթրոմն արջի մասին նախազգուշացրել Է վայրի կենդանիներ որսացող մասնագետներին: Պարզվել Է, որ նույն այդ արջը պաղպաղակ Է գողացել տեղացի բնակիչներից մեկի սառնարանից:

Կոլորադոյի բնայգիները եւ վայրի բնությունը տնօրինող կազմակերպությունը The Gazette-ին հայտարարել Է, որ այդ գիշատիչը չի վախենում մարդկանցից, ուստի վտանգավոր Է նրանց համար եւ պետք Է բռնվի եւ սպանվի:

Արջին բռնելու համար Դենիելի տան մոտ լարել են թակարդ՝ փքաբլիթներով, պաղպաղակով, օշարակով եւ շան կերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]